Շատ գիտնականներ պնդում են, որ մաշկը հայելի է, որում արտացոլվում է օրգանիզմի վիճակն իր բոլոր բարդություններով: Մասնագետներն ասում են, որ մաշկը ամբողջ օրգանիզմի անբաժանելի մասն է եւ արտաքին տեսքը կախված է նրա վիճակից: Ահա թե ինչու օրգանիզմի առողջությամբ մտահոգվելը՝ նշանակում է նաեւ անհանգստանալ մաշկի մասին: Մաշկի տեսքը եւ վիճակը շատ բանով որոշվում են արտաքին գործոններով, որը անմիջական կապ ունի արտաքին միջավայրի հետ: Այդ պատճառով հաճախ ասում են, որ մաշկը «երկերեսանի» օրգան է` մեկը երեսի կողմն է, դեպի շրջապատող միջավայր, մյուսը` օրգանիզմի ներսի: Ուստի մաշկի վրա ազդող բազմաթիվ գործոնները պետք է բաժանել 2 խմբի եւ հետո վերականգնել: Մաշկի վնասման ներքին գործոններից է սնունդը, վիտամինների քանակը, հորմոնները: Մաշկի արտաքին վնասող պատճառներն են ջերմաստիճանի տատանումները, ճառագայթային էներգիան, մի շարք քիմիական նյութեր` թթուներ, հիմքեր, աղեր եւ այլն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2015