Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը քնից զարթնեց». ազատամարտիկ

Մարտ 19,2015 23:00

«Սերժ Սարգսյանը քնից զարթնել է»,- կարծում է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլը:

«Սերժ Սարգսյանը մտածում էր՝ դեռ ժամանակ ունի իր թալանը շարունակելու, բայց այսօրվա իշխանություններն ինչքան հանցավոր են, այդքան էլ՝ անհեռատես: Սերժ Սարգսյանի քննադատությունը զենքի վաճառելու վերաբերյալ, արդեն ուշ է: Չէի զարմանա, որ ամիսներ անց ուշացումով սկսեր իր ձայնը բարձրացնել Գյումրու սպանդի մասին: Բայց ամեն ինչ պետք է արվի ժամանակին, հակառակ դեպքում ծիծաղի առարկա ես  դառնում աշխարհի աչքին»,- Aravot.am-ին ասաց ազատամարտիկը:

Նրա կարծիքով, իշխանության պահվածքի պատճառով արտասահմանցիները  կարող են վատ կարծիք ձեւավորել հայ ժողովրդի մասին. «Աշխարհն էլ կարող է մեր մասին վատ մտածել, եթե հաշվի առնի այն տարածված միտքը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Սերժ Սարգսյանը արկածախնդրություն փնտրող անձնավորություն է, բիրդան տղա է դառել, ինքը խոսում է, թե ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ հայ-ռուսական հարաբերությունների համար, բայց հենց ինքն է լուրջ խնդիրը: Լուրջ խնդիր էր, որ ստորագրում էր ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, լուրջ խնդիր էր, երբ Աստանայում Նազարբաեւը Արցախի վերաբերյալ արտահայտվում էր, ու ինքը լռում էր: Ռուսական կողմը Սերժ Սարգսյանին լուրջ չի ընդունում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Եթե այդքանն եք հասկանում, ապա մի վարքաբեկեք ինքներդ ձեզ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031