Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Ադրբեջանի հետ նոր պայմանագրեր չի կնքում. քաղաքագետ

Մարտ 19,2015 22:30

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համար նախագահ Սերժ Սարգսյանի  դիրքորոշումը՝ Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, նոր չէ:

Հիշեցնենք, որ նախագահը երեկ հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա վատ ազդեցություն կթողնի Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլերը:

«Մինչեւ նախագահի հայտարարությունը ունեցել ենք նաեւ արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունը: Օգտագործելով առաջիկա հանդիպումների առիթը նախագահը քննարկման օրակարգ կմշակի ռուս գործընկերոջ հետ, եւ զենքի վաճառքի հարցը հաստատ քննարկման առանցքային հարցը կլինի»,-Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, թե նախագահի այդ հայտարարությունը դրական արձագանք կգտնի՞ Ռուսաստանում, թե՞ հայկական կողմի կարծիքը հաշվի չեն առնում, քաղաքագետն ասաց. «Հայ-ռուսական հարաբերությունները, իսկապես, գտնվում են շատ բարձր մակարդակում, այնպես որ կարծում եմ՝ Ռուսաստանը հետեւություններ կանի ու չի արհամարհի հայկական կողմի մտահոգությունները: Հայաստանի կոչերին ընդառաջ գնալը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից՝ տարածաշրջանում կայունություն պահպանել ու ունենալ ուժեղ դաշնակից»:

Մեր հարցին, անպայման հայկական կողմը պե՞տք  է բարձրաձայներ զենքի վաճառքի խնդիրը, որ ռուսական կողմը գիտակցեր, Հրանտ Մելիք-Շահնազարյանը շարունակեց. «Խնդիրը հենց այդտեղ է հասել ու նման մոտեցման անհրաժեշտությունը կար, հարցը բարձրաձայնելու խնդիր, իսկապես,  կար»:

Նրա խոսքով, Ռուսաստանը, հակառակ Ադրբեջանի ցանկության, վերջին շրջանում զենքի տրամադրման նոր պայմանագրեր չի կնքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031