«Ազատության» հետ հարցազրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հաստատեց, որ այժմ ԵՄ-ն աշխատում է Հայաստանի համար նոր պայմանավորվածություններ մշակելու վրա։
Արդյոք Եվրամիությունը կարո՞ղ է հնարավորություն տալ այլ միությունների հետ համաձայնագիր ստորագրած երկրներին նոր ձևաչափով ասոցացվել, պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել Եվրամիության հետ։
Պատասխանելով այս հարցին, Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը ասաց, թե նման մարտահրավերի առջև իրենք առաջին անգամ հայտնվեցին Հայաստանում։
«Այդ պատճառով մենք քննարկումներ ենք անցկացրել և փորձել պարզել, թե փոփոխված այս պայմաններում ի՞նչ է հնարավոր անել և բացահայտել համագործակցության ոլորտներն ու խորության աստիճանը։ Եթե այս հարցում ստանանք նաև Եվրամիության երկրների աջակցությունը, ապա սա կարել է համարել ցուցիչ այն բանի, որ Եվրամիությունը, ի տարբերություն Ռուսաստանի, աշխարհը սև և սպիտակ գույներով չի դիտարկում»,- ասաց Հանը։
Կարդացեք նաև
«Ազատություն».- Այո, հիմա թերևս այդպես է։ Բայց այն ժամանակ այդպես չէր, դուք ասում էիք՝ կամ մեզ հետ ստորագրում եք, կամ՝ ոչինչ»։
Հան.- Համաձայն չեմ, որովհետև այն դեպքում խոսքը Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի մասին էր, որը բացառում էր ուրիշ միություններ։ Եթե իրավիճակը փոխվում է, ուրեմն մենք պետք է այնպես անենք, որ նոր պայմանագիրը հստակորեն տարբերվի նախկինում համաձայնեցվածից։
«Ազատություն».- Դա նշանակում է, որ նոր համաձայնության պայմաններում Հայաստանը կարող է ընդգրկվել, այդպես չէ՞։
Հան.- Հայաստանի համար կմշակվեն առանձնահատուկ պայմաններ։
Եվրահանձնակատարը նաև մեկնաբանեց նաև Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված նոր փաստաթուղթը, որը, ըստ մեկնաբանների, հաշվի է առնում Ռուսաստանի մտահոգությունները և ինչ-որ իմաստով նահանջ է Եվրամիության նոր հարևանության քաղաքականությունից։
«Ազատություն».- Այս փաստաթուղթը հարևանության քաղաքականության մեղմացում է կամ վերանայում։ Կարո՞ղ է սա նշանակել նաև, որ Ռուսաստանը կարող է ընդգրկվել հարևանության քաղաքականության մեջ, կամ գուցե Եվրամիությունը ինչ-որ մի նոր ասոցացման ձևաչափ մշակի՞ Ռուսաստանի համար։
Հան.- Մենք ժամանակին առաջարկել են Ռուսաստանին դառնալ ակումբի անդամ, սակայն Ռուսաստանը մերժեց այդ հրավերը, մի բան, որ մենք հարգում ենք։ Հիմա մենք վերանայում ենք տարիների փորձառությունը, և այս վերանայման առանցքային տարրերը ցույց են տալիս, որ մենք պետք է ընդունենք, որ մեր հարևանության մեջ կան հարևաններ, որոնք այլ շահեր ունեն, այլ հնարավորություններ, մանևրելու այլ քաղաքական տարածք։ Եվ մենք պետք է ընդունենք սա։
Այսպիսով ամեն ինչ կվճռվի Ռիգայի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 21-22-ը։ Գագաթնաժողովի կազմակերպիչ երկրի՝ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը շատ խորհրդանշական անվանում է տվել գագաթնաժողովին։ Իբրև Եվրամիության ռոտացիոն նախագահ՝ Ռինկևիչը անվանում է Արևելյան գործընկերության այս բարձրագույն հանդիպումը «վերապրման գագաթնաժողով»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում