Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեմ քաղաքացիական գործը կարճվեց

Մարտ 19,2015 19:12

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սենիկ Ջուլհակյանի ընդդեմ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության` հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորանքի ձևով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, զրպարտության ձևով արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, վճռեց քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել գործարար Սենիկ Ջուլհակյանը :Հայցվոր Սենիկ Ջուլհակյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ 10.06.2013 թվականին www.aravot.am -ում լույս տեսած «Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից» վերնագրով հոդվածում Հմայակ Հովհաննիսյանը հրապարակավ կատարել է հետևյալ վիրավորական արտահայտությունները «Նա Սենիկ Ջուլհակյանը Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է», իսկ «Նա վստահեցնում է, որ Գորիսի դեպքերից հետո էլ Սուրեն Խաչատրյանը չի հրաժարվել Քաղաքագետների միության շենքը վերցնելու մտքից» վերնագրով հոդվածում Հմայակ Հովհաննիսյանը հրապարակել է զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տեղեկությունները «Սենիկ Ջուհակյանն իր սեփական միջոցները չունի»:

Հայցվորը խնդրել էր պարտավորեցնել պատասխանող Հմայակ Հովհաննիսյանին հրապարակային ներողություն խնդրել, վիրավորանքի համար պատասխանող Հմայակ Հովհաննիսյանից բռնագանձել 280.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցման գումար:
Օրեր առաջ մարտի 3-ին թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում հայցվոր Սենիկ Ջուլհակյանը, ի դեմս ներկայացուցիչ Գեղամ Այվազյանի, հրաժարվել է հայցից և խնդրել է գործի վարույթը կարճել, քանի որ ըստ հայցվորի Հմայակ Հովհաննիսյանը բաց նամակով հայտնել էր, որ կատարվածը եղել է թյուրիմացության արդյունք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031