Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության մարզային վարչության շենքի առաջ՝ գեղեցիկ թփեր, հետեւում ՝ թրիք եւ աղբավայր

Մարտ 19,2015 19:07

Իջեւան քաղաքի կենտրոնում, Աշոտ Մելիքբեկյան փողոցում է գտնվում ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքը: Շենքի առաջ դեկորատիվ գեղեցիկ թփեր կան, իսկ շենքի հետեւում աղբավայր է: Այնտեղ եւ շենքի կողքին նաեւ անասունների արտաթորանք կա:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարգադրությամբ ապրիլի 1-ից մայիսի 1-ը Տավուշի մարզի տարածքում հայտարարվել է սանմաքրման, կանաչապատման եւ բարեկարգման միամսյակ,իսկ ապրիլի 18-ին կանցկացվի համամարզային շաբաթօրյակ: Գուցե այդ ժամանակ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի հետնամասի աղբավայրը մաքրվի:

IMG_0210 IMG_0212 IMG_0213

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Անհասկանալի է, ինչ կապ ունեն Տավուշի մարզպետարանն ու Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը, առկա աղբավայրի հետ? Ի վերջո, ինչու հստակ չի նշվում, որ առկա վիճակի համար պատասխանատու են միմիայն Իջևանի քաղաքապետարանն ու հարակից շենքերի բնակիչները: Իմ կարծիքով սա ընդամենը ոստիկանությանը վարկաբեկելու էժանագին փորձ է, ինչ-որ մեկի պատվերով, որն իհարկե լրագրողին պատիվ չի բերում:

  2. հարգելի Գարեգին,քիչ է՝ անանուն ես հանդես գալիս, դեռ մի բան էլ լրագրողիս մեղադրում ես պատվեր կատարելու մեջ: Ես միայն փաստ եմ նշել՝ լուսանկարներով, որեւէ մեկին որեւէ մեղադրանք չի ներկայացված: Եթե ուզենայի ոստիկանությանը քննադատել, կգրեի Իջեւանում ջարդված բազմաթիվ ծառերի, գիշերային լուսավորության լամպերի,հատված ընկուզենիների մասին, որոնց հեղինակներին ոստիկանությունն այդպես էլ չի բացահայտել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031