Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությունը:
Զրույցի ընթացքում կարևորվեց հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվեց TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում:
Երկուստեք ընդգծվեց հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային երկխոսության, ֆրանկոֆոն երկրների համագործակցության խթանման գործում։
Հանդիպմանը անդրադարձ արվեց Հայաստանում TV5Monde-ի հաղորդումների հեռարձակման հնարավորություններին։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ