Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ ԵՄ-ին. «Այսօր ԼՂՀ շփման գծում ունեցել ենք 3 զոհ, սա փաստ է, որը վեր է ցանկացած որոշումից»

Մարտ 19,2015 18:40

Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում բավականին կոշտ գնահատականներ եղան՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության որոշումն ընդունելու հետ կապված:

Լսելով ԵՄ պատվիրակների քննադատությունները՝ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Պարոն Պիրինսկին ասաց՝ կառուցողական չի լինի մտածել, թե մեր ընտրությունը դատապարտված է ձախողման: Ես շնորհակալ եմ այդ մտքի համար: Էական տարբերություն կա 2014-ի մեր՝ ստրասբուրգյան հանդիպման եւ այսօրվա հանդիպման միջեւ: Այն սառույցը, որ կար Հայաստանի որոշումից անմիջապես հետո, ես այսօր տեսնում եմ, որ հալվել է այդ սառույցը: Այն որոշումը, որ մենք կայացրել ենք, բխում է բացառապես ՀՀ անվտանգության շահերից: Այդ համատեքստում ասեմ, որ հենց հիմա մենք կարդում էինք լրահոսը՝ այսօր առավոտյան ԼՂՀ շփման գծում ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման արդյունքում ունեցել ենք 3 զոհ,4 վիրավոր: Սա փաստ է, որը վեր է ցանկացած որոշումից:

Մարգարիտ Եսայանն ասաց, որ երբ եվրոպացի գործընկերները խոսելով ԼՂՀ կարգավորման մասին,նույն տոնով եւ նույն բառերով են խոսում եւ ՀՀ-ի, եւ Ադրբեջանի հետ, շատ մեծ սխալ են անում: Հարցի այդ թգթգումը սա է, երբ երկու տարբեր կողմերի եւ տարբեր դիրքորոշում ունեցող երկրների հետ խոսում են նույն տոնով»:

Ինչ վերաբերում է ԵՄ պատվիրակների այն դիտարկմանը, որ Պուտինը Ադրբեջանի հետ 4 մլրդ դոլարի զենք վաճառելու մասին պայմանագիր է կնքել՝ Մարգարիտ Եսայանը նշեց, որ Սերժ Սարգսյանը հենց երեկ է հայտարարել, որ հայ զինվորի վրա վատ ազդեցություն է թողնում, երբ նա գիտակցում է՝ իրեն խփում են ռուսական զենքով. «Ես չեմ ուզում բացել փակագծերը, դուք բոլորդ դիվանագետներ եք եւ հուսով եմ հասկանում եք այն, ինչ ես հիմա չեմ ուզում ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. string says:

    Մարգարիտ, իսկ քո կուսակցությունը եւ դու անձնապես մեղավոր չե՞ք այդ զինվորների մահվան համար:

    • Mika says:

      էս ոնց եղավ Առավոտ թերթում թողեցին Մարգրիտի մասին բացասական քոմնեթ գրել? Ատամներով պաշտպանում էին… իսկ քոմնեթը իրավացի հարց է բարձրացնում, Նժդեհական կուսակցությունը ասում էր ոչինչ թող ռուսները բիզնես անեն մենք հասկանում ենք… հիմա էլ հասկացեք, չնայած որ դժվար հասկանաք ձեր երեխաները ՊՆ ում են ծառայում ու հիմնականում տանն են անցկացնում երկու տարին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031