Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն՝ մեր պատգամավորներին. «Ի՞նչ եք ակնկալում ԵՏՄ-ից՝ ռուբլու արժեզրկում, պատժամիջոցներ, նավթի գներ»

Մարտ 19,2015 18:20

Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան հարց ուղղեց մեր պատգամավորներին. «Ինչքան շատ են իմանում ԵՏՄ-ի մասին, այնքան շատ են տեսնում, որ այն բազում խնդիրներ ունի՝ ազատ առեւտրի հետ կապված: Մենք ուսումնասիրել ենք այն բարդ ցանցը ԵՏՄ անդամ պետությունների միջեւ եւ տեսնում ենք խոչընդոտերը: Արդյո՞ք դա կլինի իրական տնտեսական միություն: Ինչ վերաբերում է եվրոպական ստանդարտներին, խոսքը ապրանքների մասին է եւ այն կանոնների, որոնք կառավարում են մեր ներքին շուկան: Համարում եմ, որ Եվրոպայի ներքին շուկայի ստանդարտերը մեծ պահանջներ են ներկայացնում հենց ԵՄ անդամ պետությունների նկատմամբ: Դրանք էլ կատարյալ չեն եւ լուրջ անելիքներ ունեն: ԵՄ-ն շարունակում է լինել այն կարծիքին, որ դժվար կլինի ներդաշնակեցում իրականացնել, երբ առկա է լուրջ ճգնաժամ: Արդյո՞ք բավարարել է ձեր տնտեսական կանխատեսումներն ու ակնկալիքները ԵՏՄ-ին անդամակցելով: Նավթի գներ, պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը կա, շատ կուզենայի ձեզանից տեղեկանալ՝ ինչպես՞ եք ակնկալում ԵՏՄ-ից հիմա եւ հեռանկարում»:

IMG_0319

Նրան պատասխանեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը. «Տիկին Հեյդի, լավ հարց տվեցիք՝ ինչպես ենք ընկալում ԵՏՄ-ն: Նախ, պետք է հասկանանք, թե ինչ է դա: Դա ներկայացնում են, թե ամեն երկիր, որ այնտեղ մտնում է, ինչպիսի աշխարհաքաղաքական հարաբերություն ու ակնկալիք ունի դեպի Կրեմլը: Ամեն երկիր իր պրոբլեմներն ունի, Բելառուսը իրն ունի, Հայաստանը՝ իրը՝ փակ սահման, ԼՂՀ խնդիր եւ այլն: Տնտեսական իմաստով, փաստաթուղթը լավ սցենար է: Պրակտիկ ինչպես կաշխատի, կներեք, ցույց է տալիս, որ չի աշխատում: Եթե տեքստին նայենք, միգուցե շատ լավ բաներ կան մեջը, բայց չի աշխատում պրակտիկ կյանքում: Դուք միշտ ասել եք՝ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվում է փաթեթով: Ձեր կողմից էլ պետք է ճկունություն լինի: Ուկրաինայի դեպքում ճկունություն ցուցաբերեցիք: Այդ նույն մոտեցման հնարավորությունը բոլորին տվեք: ՀՀ-ն առաջին իսկ օրվանից պատրաստ է եղել քաղաքական մասը ստորագրել: Ուկրաինայի նկատմամբ մի մոտեցում եք ցուցաբերում, ՀՀ-ի համար՝ մի: Շատ դժվար հետո բացատրել մեր ընտրողներին, որ դուք արդար եք»:

IMG_0318

Պատվիրակության անդամ Գեորգի Պիրինսկին էլ նշեց. «Կա հնարավորություն զարկ տալ կամ օգտագործել այն դրական ազդեցությունը, որն իր հետ բերեց ՄՄ անդամությունը եւ համադրել դրանք ԵՄ-ի հետ հարաբերությունների օգուտների հետ: Անցյալ տարվանից մենք ուսումնասիրում ենք գործնական պահերը այս երկու ծավալվող հարաբերությունները համադրելու: Ինձ չի թվում, որ շատ կառուցողական կլինի ելնել այստեղ այն հիպոթեզից, որ նման բան անհնար է: Միություններից մեկը դատապարտված է ձախողման՝ ի սկզբանե: Ուսումնասիրություններից մեկը վերնագրված էր՝ ընտրություն կատարելը բերում է պարտության: Պարտադիր չի, որ ելնենք այն ենթադրությունից, որ ընտրություն կատարելը ինքնին պարտություն կրել է: Շատ կուզենայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընտրություն կատարելը շահեկան լիներ ձեր համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    А почему бы не ударить сапогом по головам наших депутатов?? И почему вы все так агрессивны?!? Вы где находитесь, господа европейцы? На улице,или все таки в Парламенте? Как Вы обращаетесь с нашими депутатами? Учтите, они уважаемые люди в Армении, и никто не имеет право так неуважительно дать “советы”! На себя посмотрите! Сколько %-ов у вас безработица?? А?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031