Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը փորձեց փրկել իրավիճակը. «Դա եղել է Պուտինի անթաքույց ճնշման ներքո»

Մարտ 19,2015 18:10

«Այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ԱԺ բոլոր քաղաքական ուժերը մասնակցում են ԵՏՄ անդամակցության որոշմանը: Մեր կուսակցությունը կտրականապես դեմ է քվեարկել եւ խոսել մեր երկրի ինքնիշխան որոշման մասին՝ ճիշտ չէ: Այդ որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի անթաքույց ճնշման ներքո: Ես հույս եմ հայտնել, որ ԵՏՄ անդամակցությունը մնալու է թղթի վրա: Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները խորացնել»,- այսօր ԵՄ Հայաստան ԽՀՀ 15-րդ նիստում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպես փորձեց փրկել իրավիճակը, երբ ԵՄ պատվիրակության անդամները մեկը մյուսի հետեւից կոշտ ու հեգնական ելույթներ էին ունենում ՀՀ որոշման մասին՝ ԵՏՄ-ին անդամակցելու: Նրանք հեգնում էին, որ Հայաստանը կորցրել է այդ անդամությունից, բայց, ինչ արած, ձեր սուվերեն երկրի որոշումն է դա:

Հանձնաժողովի նիստում ԵՄ-ի անունից հանդես եկող ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսն էլ նետեց. «Սուվերեն ընտրություն էր, թե ոչ մենք հարգում ենք ձեր ընտրությունը: Մենք ցանկանում ենք լրացնել այն անդամությունը, որի մեջ ներգրաված եք: Այս պահի դրությամբ հնարավոր չի՝ Բելառուսը անդամ չէ ԱՀԿ-ի: Սա սահմանափակում է ՝ ազատ առեւտրի գոտի կայացնելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ դա չի լինի առաջին նման փորձը: ՄՄ-ի անդամ Ղազախստանի հետ համաձայնագիր ստորագրեցինք՝ ի հավելումն իրենց պարտավորությունների: Ձեր ընտրությունն է, ցավում ենք, բայց հարգում ենք: Ցավում ենք, որովհետեւ 2-3 տարի ժամանակ ենք կորցրել: Մենք համարում ենք, որ ձեզ լավ բան ենք առաջարկում, հակառակ դեպքում չէինք առաջարկի: Մենք նաեւ տեսանք, թե ինչ հանգամանքներում այդ որոշումը կայացրեցիք՝ Բաքու կատարած Պուտինի այցելության հետ դա համընկավ՝ 4 մլդրանոց համաձայնագրի հետ՝ զենք վաճառելու մասին: Կային կոնկրետ հանգամանքներ, թե ինչու նման որոշում կայացրեցիք: Մենք հարգում ենք ձեր որոշումը, մեզ հետաքրքրում է մեր հարաբերությունները խորացնելը՝ հույս ունենալով, որ կպարզեցվեն հարաբերութունների մակարդակը: Բարեգործության նպատակով չենք այս համագործակցությունը շարունակում, մայրցամաքի անվտանգության կարեւորությունից ելնելով ենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Разве это уважение, господа европейцы? Разве таким тоном можно разговаривать с теми, кого уважаешь? Это что? Новые европейские ценности??

  2. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Ժառանգություն կուսակցությունը ամերիկացիների ծառաներն են ու դրանց տեղը Կոշի գաղութն ա: Դրանց ֆյուրերը խոստացավ, որ իր դիակի վրայով է Սերժը նախագահ դառնալու, բա ո՞նց հասկանանք: Եթե ինքը քաղաքական դիակ ա, ապա ի՞նչ գործ ունի պառլամենտում, եթե դիակ է ուղիղ իմաստով, ուրեմն, մենք ենք քոռը՞: Ե՞րբ է պրծնելու էս խեղկատակների հաղթահանդեսը, Տե՛ր Աստված:

    Տե՛ր Աստված, Քո դեմ ես չեմ մեղանչել,
    Փորձության ժամին էլ Քո անունն եմ կանչել,
    Խեղդվում եմ ստեղծածդ անգետների ծովում,
    Անցավորիս ե՞րբ ես դադարելու տանջել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031