Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացու և Հիմնադիր խորհրդարանի միջև պայմանագրի հանրային ներկայացում

Մարտ 19,2015 17:50

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը 2015 թ. մարտի 24-ին կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Հիմնադիր խորհրդարանի միջև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին պայմանագրի» հանրային ներկայացում:

Պայմանագրի ներկայացումը տեղի է ունենալու Հիմնադիր խորհրդարանում (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, մուտքը Սայաթ-Նովա փողոցի կողմից), ժամը 13:00-ին:

Նշված հանրային ներկայացումն ավելի հարմարավետ և ընդարձակ տարածքում կազմակերպելու նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դիմել է հյուրանոցներին և դահլիճ ունեցող այլ կազմակերպություններին, սակայն նրանք ռեժիմի թելադրանքով տարբեր, այդ թվում՝ քաղաքական, պատճառաբանություններով մերժել են: Նրանց մի մասն անգամ հատուկ շեշտել է, որ մինչև ապրիլի 24-ը Հիմնադիր խորհրդարանին չի կարող դահլիճ տրամադրել:

Ներկայացման ավարտին մեկնարկելու է նաև Պայմանագրի կնքման և դրա միջոցով՝ Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման գործընթացը: Պայմանագիրը կնքելու համար անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը պարտադիր է:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031