Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չի բացառում, որ այս տարի նոր համաձայնագրի բանակցություններ սկսվեն ՀՀ-ի հետ

Մարտ 19,2015 17:28

Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ԵՄ անունից ելույթ ունենալով՝ ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսն ասաց, որ «մենք շարւնակելու ենք համագործակցել մի շարք ոլորտներում՝ միգրացիա, էներգետիկա, անվտանգություն»:

0315«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը նրանից ճշտեց՝ անվտանգության ոլորտում համագործակցություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, կմանրամասնե՞ք եւ չե՞ք ասի, թե որքան ժամանակ կպահանջի նոր համագործակցության հետ կապված Հայաստանի մանդատն ընդունելու հարցը:

Ադրիանո Մարտինսը պատասխանեց. «Եվրոպական հանձնակատարները կընդունեն առաջարկը նոր մանդատի վերաբերյալ եւ կներկայացնեն այն խորհրդին: Խորհուրդը երկու-երեք ամիսների ընթացքում նոր որոշում կընդունի, այսինքն, մինչեւ հունիս կտեւի: Իսկ թե ինչքան կտեւեն բանակցությունները, կողմերից է կախված՝ ինչքան ժամանակ կպահանջվի գալ ընդհանուր հայտարարի: Նախորդ Ասոցացման համաձայնագրի դրույթները կընդունվեն որպես մեկնարկային կետեր, որպեսզի ժամանակ չկորցնենք: Անհնար չէ, որ այս տարի այդ բանակցությունները տեղի ունենան: Ինչ վերաբերում է տարբերակմանը, հարեւանության քաղաքականության նպատակն է գործընկերություն կայացնել, որը ենթադրում է այնպիսի համագործակցություն, որը բարենպաստ կլինի կայունությանը, անվտանգությանը: Կարող է անվտանգությունն ընդգրկել էներգետիկան, միջուկային անվտանգությունը, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե ատոմակայանի հետ կապված աջակցություն ցուցաբերելո՞ւ ենք, թե ոչ: Ներդրումների ծավալը հաշվի առնելով՝ Ներդրումային բանկի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Բայց հաստատ նոր ատոմակայանի հետ կապված մեծ ներդրումներ կպահանջվեն: Կպահանջվի միջազգային ֆինանական կազմակերպությունների աջակցությունը, բայց միայն դրամաշնորհով դա հնարավոր չի լինի անել, հաստատ վարկային միջոցներ էլ պետք կլինեն»:

«Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան էլ, խոսելով ապագայի համաձայնագրի մասին, ասաց, որ արդարադատության ոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ կան. «Արդարադատությունն, անկախ դատական համակարգը, կայունությոունը փոխկապակցված են: Խորհրդարանը շատ կարեւոր վերահսկողական դեր ունի, մենք պիտի քննարկենք, թե դա ինչ է ենթադրելու»:

Մեծ Բրիտանիայի պատվիրակ Սաջադ Քարիմն էլ հավելեց. «ԵՄ-ն երբեւէ ավելի բան չի ասել, քան այն, որ ՄՄ-ին միանալը պետության սուվերեն որոշում է: Մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմանի հարաբերությունները, եւ մենք էլ իրավունք ունենք մեր կարծիքն այդ մասին ունենալու: Բայց դա սուվերեն պետության որոշում է՝ ՄՄ-ին միանալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031