Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի ապտակը Հայաստանին ու Ֆարմանյանի պատասխանը

Մարտ 19,2015 17:18

Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ԵՄ-ն եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից:

Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ ԵՄ գործընկերների հետ չհասկացվածության այն պատը, որը կարծես ուզում էր գլուխ բարձրացնել, շատ ուրախ է, որ արդեն այդ պատնեշը վերացել է: Ըստ նրա, Ցեղասպանության ճանաչումը շատ ավելի բարձր մարդկության խնդիր է: Եթե մենք կարողանանք այսօր ամրագրել, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունը դատապարտելի է, ապա մարդկությունը հետագայում ավելի ապահովագրված կլինի նման դեպքերի կրկնությունից:

Մեծ Բրիտանիայի պատվիրակ Սաջադ Քարիմը շատ գոհ էր հայկական հյուրասիրությունից եւ ընդունելությունից: Նրա խոսքերով՝ «Ես պարզեցի, որ ես երկու բառ գիտեմ՝ հազար, որ հայերեն նշանակում  հազար եւ երկրորդը՝ դհոլ, թմբուկ: Մի հազար դհոլով կարծես մեզ ողջունած լինեք եւ այդ ջերմ ողջույնի համար երախտապարտ եմ ձեզ»:

martinsԵՄ անունից ելույթ ունեցավ Ադրիանո Մարտինսը՝ ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալը: Նա կարեւոր շեշտադրում արեց Հայաստան-ԵՄ նոր համագործակցության մասին եւ ասաց. «Մենք Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ենք հիմա վերանայում: Սա սովորական բնականոն գործընթաց է: Տեսնենք, թե ինչպես կարող ենք բարելավել գործըթացի արդյունավետությունը: Մենք այդ վերանայումն իրականացնում ենք 4 հիմնական փուլերով: Պետք է էլ ավելի շատ հաշվի առնենք յուրաքանչյուր գործընկեր պետության առանձնահատկությունները: Դա չի նշանակում, որ նախկինում տարբերակում չկար: Մենք իրականացնում ենք 6 պետության նկատմամբ քաղաքականության հղկում: Հաշվի ենք առնում անցնող տարիների դասերը, այն կարծիքները, որոնք արտահայտում են մեր գործընկեր պետությունները: Երկրորդ բաղադրիչը սեփականատիրոջ վերաբերմունքն է: Մեծ պետությունների համագործակցության հիմքում դրված է երկու գործընկերների շահերը երկուստեք հարգելու սկզբունքը»:

Խոսելով Հայաստանի հետ հետագա պլանների մասին՝ նա ասաց. «Մենք շարւնակելու ենք համագործակցել մի շարք ոլորտներում՝ միգրացիա, էներգետիկա, անվտանգություն: Մենք փորձում ենք ավելի ճկուն լինել՝ կարողանալ արագորեն արձագանքել փոփոխվող հանգամանքներին: Պատրաստ ենք խորհել նաեւ այլ որլորտների շուրջ համագործակցության մասին այս տարվա ընթացքում, որպեսզի ավելի արդյունավետ եւ հասցեական դարձնենք մեր քաղաքականությունը»:

Նա նշեց, որ ըստ կանխատեսումների, Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի 1 տոկոսով էլ է անկում ապրելու, եւ ԵՄ-ն խոշոր դոնոր է մնում Հայաստանի համար:

Նա վստահեցրեց, որ Ասոցացման համաձայնագրից հնարավոր չէ ինչ-որ մի մաս հանել եւ կեսը ստորագրել: Ինչ վերաբերում է համագործակցության նոր շրջանակներին՝ համագործակցություն կարող է սկսվել նոր՝ վիզների ազատականացման, ավիացիոն ոլորտում.« Կարելի է գտնել համագործակցության նոր ոլորտներ եւ մեր համագործակցությունը շարունակել»:

Սամվել Ֆարմանյանը մի այսպիսի դիտարկում արեց, թե փոխադարձ հասկացվածությունը լավ պատասխան է բոլոր այն քննադատներին, որոնք մեկ տարի առաջ կանխատեսում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ավարտը:

Ադրիանո Մարտինսն արձագանքեց Սամվել Ֆարմանյանին՝ ապտակ հասցնելով մեր քաղաքականությանը. «Ենթադրում եմ, որ երբ ասացիք, որ կանխատեսում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ավարտը, խոսքը գնում է այն մասին, երբ Հայաստանը ստորագրեց եւ անդամակցեց Մաքսային միությանը: Այսինքն, ենադրություն կար, որ բանակցությունները կավարտվեն: Ենթադրությունները սխալ էին: Թեպետ ԵՄ-ի հետ առեւտուրը ՀՀ արտաքին առեւտրի մեկ երրրորդն է կազմում, ինչը կարեւոր է ՀՀ-ի համար, ԵՄ-ի համար կարեւոր չէ, ընդհանուր առեւտրի 0.01 կամ ավելի քիչ տոկոսն է կազմում: Շահողը Հայաստանն է, ոչ ԵՄ-ն: Եթե ՀՀ-ն իր ապրանքներն ամբողջությամբ արտահաներ ԵՄ, էլի ԵՄ-ի առեւտրի մեջ կկազմեր 0.03 տոկոս՝ չնչին մասնաբաժին: Եվ մենք ռազմական փաստարկներ չենք օգտագործում երկրների դեմ»:

Սամվել Ֆարմանյանն էլ՝ թե «Ես տնտեսագետ չեմ մասնագիտությամբ: Հայաստանի առեւտրի մեկ երրորդը այո, ԵՄ շուկաներին է բաժին ընկնում, բայց պետք է հաշվի առնենք, թե որ ապրանքատեսակներն են վաճառվում, դա հիմնականում ցավոք հանքահումքային արդյունաբերությունն է՝ պղինձն ու մոլիբդենը: Իսկ այլ ճյուղերում՝ գյուղատնտեսական ապրանքատեսակների համար դեռ ԵՄ շուկան մնում է ոչ այնքան հասանելի, թեեւ լինելով աշխարհում ամենագնողունակ շուկան: Մենք այստեղ, որպես պետություն, մեծ անելիքներ ունենք այդ ուղղությամբ: Ցավոք, ապօրինի շրջափակման պատճառով ՀՀ տնտեսության համար, մի տնտեսություն, որը զուրկ է բնական մեծ տեսուրսներից, շրջափակումը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ: Մեզ համար քայլեր են պետք, որոնք կնպաստեն տնտեսական գլոբալ խնդիրների լայն թափով լուծմանը: Իսկ Խորը եւ համապարփակ Ազատ աեւտրի համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում էր կարճաժամկետում քիչ տնտեսական աճ արձանագրել: ՀՀ-ն տասնյակ գործոններով պայմանավորված մշտապես առաջնորդվել եւ առաջնորդվում է տնտեսական գործընթացները ոչ թե հակադրելու միմյանց, այլ համադրելու քաղաքականությամբ»:

Նա կոչ արեց կենտրոնանալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա եւ հարգանքով մոտենալ ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    А все таки , визит европейцев в Армению оставил грустный осадок, будто приехали только с одной целью —–приучить и наказывать! Никакого уважения! Мне жаль! Я разочарован на 100%! Да, забыл,а главная цель приезда —-рассорить нас с Россией! Может не стоило приехать??

  2. Seyran says:

    ԵՄ-ը ներկայացուցիչը ափսոսում է,որ որպես սպառող և ԵՄ շուկաից օգտվող ՀՀ-ն կարող է դուրս գալ այդ շուկաից,որը կվնասի ԵՄ արտահանմանը:ԵՄ-ի համար մենք հետաքրքիր ենք որպես նրանց ապրանքների գնորդներ,այլ ոչ թե նրանց երկրներ ներկրողներ՝նրանց ,,ոսկե,,ատամներ են պետք և ոչ ,,ոսկե,,ձեռքեր:Եւ ես չհասկացա,որն? էր ապտակը:

  3. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Էս տխմար իտալացին, երբ ասում է «Մենք իրականացնում ենք 6 պետության նկատմամբ քաղաքականության հղկում», ապա սա իրականում նշանակում է. «մենք հիմար հավեր ենք ման գալիս, որ մեր աճեցրած կուտը գցենք առաջները, որպեսզի հետո մորթենք»: Իսկ հավեր, ինչքան ուզես:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031