Մի խումբ երկկուսակցական անդամներ ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության վերաբերյալ բանաձեւը եւ այդպիսով խիստ քննադատության են ենթարկվել թուրք-ամերիկյան համայնքի ղեկավարների կողմից: Այս մասին հայտնում է Dailysabah.com կայքը:
Ներկայացուցիչներ Դավիթ Վալդաոն, Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը եւ Ֆրենկ Փալոնեն Ներկայացուցիչների պալատի 39 անդամների հետ Կոնգրեսի դիմաց տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի 154-րդ բանաձեւը: Շիֆը ասել է, որ սեւագիր նախագիծը, եթե ընդունվի Կոնգրեսի կողմից, պաշտոնապես կճանաչի Հայաստանի Ցեղասպանությունը եւ կոչ կհղի նախագահ Օբամային աշխատելու Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների հետ, որպեսզի հասնի հաշտեցման, որի հիմք կդառնա Հայոց ցեղասպանության պատմական փաստի ամբողջական ճանաչումը:
Նյու Յորքում գտնվող ազդեցիկ թուրք-ամերիկյան Թուրքիայի զարգացման ինստիտուտը դատապարտել է այսպիսի «վիճահարույց մարտավարությունը», որն իրականացվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կողմից եւ ասել է, որ բանաձեւը խաթարում է ԱՄՆ շահերը եւ վտանգում է Թուրքիայի եւ Հայաստանի համայնքների միջեւ խաղաղության եւ հաշտեցման հնարավորությունը: ԹԶԻ խորհրդական Սոլոմոն Օրտիզը ասել է. «Մենք Հայկական Սփյուռքից եւ նրանց հետեւում կանգնած հզոր լոբբիստական ուժերից պահանջում ենք դադարեցնել այդ մարտավարությունը, որը կարող է հետագայում հակամարտության պատճառ դառնալ եւ միանալ մեզ մեր հարյուրամյա առաքելությունն իրականացնելու գործում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև