Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի կոչը Հայկական Սփյուռքին 1915 թ. շուրջ. Բերեք Ձեր փաստաթղթերը. Hurriyetdailynews

Մարտ 19,2015 16:52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայկական Սփյուռքին ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի լուծվի Օսմանյան կայսրության կողմից 100 տարի առաջ հայերին զանգվածաբար սպանելու վերաբերյալ վիճարկվող հարցը: Այս մասին հաղորդում է Թուրքական Hurriyetdailynews.com կայքը:

«Օ, Հայկական Սփյուռք, մեր փաստաթղթերը այստեղ են: Ինչ փաստաթուղթ էլ ունեք, բերեք»,- ասել է Էրդողանը մարտի 19-ին Ստամբուլում Օսմանյան կայսրության արխիվում տեղի ունեցած ցուցահանդեսի ընթացքում, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմին:

Էրդողանը նաեւ ասել է, որ «Հայկական Սփյուռքը փորձում է ցեղասպանության մասին պնդելով ամբողջ աշխարհում Թուրքիայի նկատմամբ ատելություն սերմանել» եւ հավելել, որ այդ ջանքերը ակտիվացել են 1915 թ. իրադարձությունների հարյուրամյա տարելիցին ընդառաջ:

Նա նաեւ ասել է, որ ինչպես պատմության բոլոր ժամանակաշրջաններում, այնպես էլ մեծ պատերազմի տարիներին ցավ եւ ողբերգություն է եղել, եւ հայերը միակը չեն, որոնք տուժել են: «Բալկաններում եւ Կովկասում ամենամեծ ջարդերը ուղղված մուսուլմանների դեմ եղել են նույն ժամանակահատվածում: Անատոլիայում կային հարյուր հազարավոր մարդիկ, որոնց վնասել են հայերը: Նրանք այնքան շատ են, որքան տուժած հայերը»,- ասել է նա:

Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան արխիվներում միլիոնավոր դասակարգված փաստաթղթեր է բացել հանրության համար եւ զգուշացրել է Հայկական Սփյուռքին, Երեւանին, ինչպես նաեւ երրորդ երկրներին, նույնը անել, որպեսզի իրականությունը բացահայտվի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031