Մայրաքաղաքի «Աշխատանք» մարզական հասարակական կազմակերպության դահլիճում այսօր կավարտվի Զորավար Անդրանիկի հիշատակին նվիրված ավանդական միջազգային մրցաշարը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կազմակերպած հունահռոմեական ոճի այս մրցաշարում նախորդների հետ համեմատած ավելի շատ մասնակիցներ են ներգրավվել պայքարի մեջ: Մրցագորգում հարաբերություններն են որոշում Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի ավելի քան 200 պատանի ըմբիշներ:
Առաջին օրը չորս քաշային կարգերում հաղթող դարձան Աշոտ Մխիթարյանը` 42 կգ, Սերգեյ Սիմոնյանը` 50, Հրաչյա Պողոսյանը` 58 եւ Նիկոլոզ Չխաիձեն (Վրաստան)` 69 կգ:
Այսօր հայտնի կդառնան նաեւ մյուս չորս քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ