Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ կներկայացնենք ավելի ուշ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Այսպես իսկապես այլևս չի՛ կարող: Սա ՄԻԱՆՇԱՆԱԿ մի բան է նշանակում. որ ՀՀ և ԼՂՀ բանակում ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ բաց/պրոբլեմ կա ու ՀՀ և ԼՂՀ բանակի ղեկավա՛ր կազմը իրավիճակը սահմանին այլևս ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ: Փաստորեն ամեն 2 շաբաթը մեկ գալիս են, տարբեր 18-19 տարեկան ջահել հայ զինվորներ սպանում ու գնում: Ինձ բացարձակ չի՛ հետաքրքրում հակառակորդի զոհերը (կամ «զոհերը»):
Նախ՝ ՀՀ և ԼՂՀ բանակները պայմանագրով de jure պիտի միավորվեն և ստեղծվի մե՛կ բանակ՝ մե՛կ ու ԼՐԻՎ ՆՈՐ ղեկավարությամբ: Երկրորդ՝ պիտի ամրապնդել սահմանները. ԿՐՃԱՏԵԼ անիմաստ գեներալների թիվը և ՊՆ աշխատակազմի թիվը, սահմանել սահմանների ամրապնդման ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿ՝ բոլոր մեծ բիզնեսներից: Եթե Ռուսաստանը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, դու՛րս գալ ՀԱՊԿ-ից և տարեկան 500 մլն դոլար պահանջել՝ Գյումրիի ռուսական բազայի դիմաց:
Ինչ իշխանության մասին է խոսքը, բա մի երկրի վրա հարձակվեն , կորցնենք մեր հերոս տղեքին ու երբ ազգը սգալով հետևում է իրադարձություններին, երեկոյան Հ1-ը սկզբի 30 րոպեն խոսում է Սերժի ու Հովիկի կաբինետային զրույցներից: Այս ամենը ցույց է տալիս, թե դուք ինչքան եք մտածում հայ զինվորի ու երկրի մասին, ամոթ ձեզ։