Լրահոս
Օրվա լրահոսը

Անգելա Մերկել. «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Ria

Մարտ 19,2015 15:54

Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ինտեգրացիոն ծրագիրը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, նրա նպատակը ծրագրի անդամ երկրները ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում ներառելը չէ: Այս մասին, ըստ ռուսական «Ռիա» գործակալության, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ԵՄ գագաթնաժողովից առաջ, Բունդեսթագում ունեցած կառավարական ելույթի ժամանակ նա հիշեցրել է, որ մայիսին Ռիգայում տեղի կունենա Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցով «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթնաժողովը:

«Այս համաձայնագրերի նպատակն է եվրոպական օժանդակություն ցուցաբերել ստեղծելու գործող իրավական պետություն եւ հաջող տնտեսություն, որպեսզի այդ երկրի ժողովրդի համար լավ ապագա ապահովվի: ԵՄ կամ ՆԱՏՕ մուտք գործելը նպատակ չէ: «Արեւելյան գործընկերություն» ուղղված չէ որեւէ մեկի դեմ»,- հայտարարել է կանցլերը:

Նրա խոսքերով՝ նա ցավում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման համար, որը որեւէ երկրի որոշումը կապված Ասոցացման համաձայնագրի հետ տանում է Ռուսաստանի հետ կամ առանց նրա վիճակին: «Մենք չենք խոսում «կամ-կամ» հարցը բարձրացնելու մասին: Մենք խոսում ենք եւ մեկի, եւ մյուսի մասին, մի որոշման մասին, որից բոլորը օգուտ կստանան»:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Պրագայում ընդունված «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նպատակն է առանց Եվրամիության անդամ դարձնելու Ուկրաինային, Հայաստանին, Մոլդովային, Վրաստանին, Ադրբեջան եւ Բելոռուսիային մերձեցնել ԵՄ-ի հետ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031