Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «ՀՀԿ-ում ակտիվ քաղաքականությամբ զբաղվում են միմիայն բարձր ինտելեկտի տեր քաղաքական գործիչներ»

Մարտ 19,2015 15:49

Գագիկ Մելիքյանի խոսքերով՝ ՀՀԿ-ի այն անդամները, որոնք բարձր ինտելեկտ չունեն, նրանք քաղաքականությամբ չեն էլ զբաղվել:

ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մարտի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարեւորեց այն հանգամանքը, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հստակեցրեց քաղաքական դաշտը:

«Տարբեր ոչ քաղաքական տերմիններով իրեն բնորոշող քաղաքական ուժը հստակեցրեց իր դիրքորոշումը: Մենք հասկացանք, որ Բարգավաճ Հայաստանը ընդդիմություն է, ըստ նրա հայտարարության, եւ շատ կարեւոր է, որ հստակեցվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ընդդիմություն լինելը եւ շատ կարեւոր է, որ հստակեցվեց այն փաստը, որ ինքը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այլընտրանք էր ընդդիմությանը»,-հայտարարեց նա:

Հարցին, թե Հանրապետական կուսակցությունում նույնպես կան գործարարները, նրանք շարունակելո՞ւ են իրենց քաղաքական գործունեությունը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի օրենքը գերակա լինի բոլորի համար, այդ մասին նախագահը իր ելույթում նշեց՝ առանց անուններ տալու: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ եւ օրենքը պետք է գերակա լինի բոլորի համար, այդ թվում նաեւ՝ Հանրապետական կուսակցությունում գտնվող բիզնես գործունեություն իրականացնող անձանց համար»:

Հարցին, թե Հանրապետական կուսակցության գործարար անդամները դո՞ւրս են գալու կուսակցությունից, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, դուրս են քաղաքականությունից»:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նախագահը խոսում էր անգրագիտության մասին, պարոն Մելիքյանն ասաց, որ Հանրապետական կուսակցության ներսում էլ այդ խնդիրը կա. «Ամեն քաղաքական ուժում նաեւ կա ինտելեկտի որոշակի հարաբերակցություն ունեցող քաղաքական գործիչներ, քաղաքականությամբ զբաղվող անձինք: Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունում ակտիվ քաղաքականությամբ զբաղվում են միմիայն բարձր ինտելեկտի տեր քաղաքական գործիչներ»:

Հարցին, իսկ ովքեր բարձր ինտելեկտ չունեն չեն զբաղվելո՞ւ, նա պատասխանեց. «Ովքեր չունեն, նրանք չեն էլ զբաղվել, ուղղակի նրանք եղել են Հանրապետական կուսակցության անդամներ»:

Մեկ այլ հարցին, թե դա վերաբերվում է նաեւ Առաքել Մովսիսյանին, Սամվել Ալեքսանյանին, նա պատասխանեց. «Բոլորին: Քաղաքական որոշումները կայացվում են քաղաքապես ավելի հզոր մարդկանց կողմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031