Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը եւ իրանական կազմակերպությունը դատապարտում են Հայոց ցեղասպանությունը

Մարտ 19,2015 15:16

Կարեն Մկրտչյանի կարծիքով՝ հայտարարությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սերտ համագործակցության արդյունք է

Իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանը մարտի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողերնի հետ զրույցում նշեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի եւ կրոնների կազմակերպության Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարությունը շատ կարեւոր նշանակություն ունի :

«Համատեղ հայտարարությունը ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ կրոնական, ե՛ւ քաղաքակրթական նշանակություն, որովհետեւ դա հետեւանքն է այն կարեւոր գործընթացների, որոնք տեղի են ունեցել Մեծի Տան Կիլիկիո եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ: Վերջին 15 տարիների ընթացքում սա կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սերտ համագործակցության արդյունք է, եւ պատահական չէ, որ սա վեցերորդ նիստն է»,- հայտարարեց նա:

Նրա խոսքերով՝ համատեղ հայտարարության Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածում նշված է, որ կողմերը՝ կաթողիկոսությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի եւ կրոնների կազմակերպությունը դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ այն բոլոր ցեղասպանությունները, որոնք կատարվել են անհատների, մարդկանց, պետությունների կողմից. «Եթե սրան նայենք քաղաքական տեսակետից, ապա հետաքրքիր մի նրբություն կա. իրանական կողմը  Հայաստանի Հանրապետության հետ նման հայտարարություն չէր կարող ստորագրել. քաղաքական ենթատեքստ կունենար, իսկ կրոնական կազմակերպության դեպքում իր համապատասխան վերաբերմունքն արտահայտեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Կարծում եմ՝ սա շատ գնահատելի է, եւ սրան պետք է ըմբռնումով մոտենալ այն տեսակետից, որ եթե հայկական կողմի հետ անմիջական նման հայտարարություն աներ, քաղաքական ենթատեքստ կունենար, այլ նշանակություն ունի, երբ նա Անթիլիասի հետ է այդ հայտարարությունն անում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031