Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների» մրցույթի հաղթողը կմեկնի Սիլիկոնյան Հովիտ  

Մարտ 19,2015 14:57

Այսօրվանից մեկնարկում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինավոցիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների» մրցույթը:

Այսօր ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մաքուր տեխնոլոգիաների Գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների և սկսնակների համար ծրագրի ազգային համակագող Ֆրունզիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթի համար ընտրվել է 4 ուղղություն՝ էներգախնայողություն, վերականգնողական էներգիա, թափոններից էներգիայի ստացում եւ ջրային ռեսուրսներ. «Դրանք հսկայական ոլորտներ են, որոնցից հազարավոր բիզնես գաղափարներ կարելի է ստանալ»: Այս տարի ակնկալվում է ստանալ մոտ 80 բիզնես գաղափար: Լավագույններից կընտրվեն 25-ը, եւ վերջնական արդյունքում ժյուրին կընտրի 4 լավագույն թիմերին, որոնք կստանան 10 հազար դոլար գրանտ:

4 հաղթողներից մեկը, որը կճանաչվի ազգային հաղթող, կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում տեղի ունենալիք «Cleantech Open» գլոբալ բիզնես ֆորումին: Կին մասնակիցները նույնպես կստանան խրախուսական պարգեւներ՝ 2000 ԱՄՆ դոլար:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2015 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ դիմել կարելի է մինչեւ ապրիլի 30-ը:

Նշենք, որ մրցույթը արդեն մեկ անգամ անց է կացվել 2014 թվականին,   որի ընթացքում ստացվել է մոտ 64 բիզնես գաղափար, դրանցից 30-ն են ընտրվել ակսելերացիոն ծրագրերի համար, որոնցից էլ 6-ը ընտրվել են որպես հաղթող:

Հաղթող ընկերություններից, օրինակ,«Ամ-Էսկա» թիմը արդեն գործում է, որը զբաղվում է անվադողերի վերամշակմամբ, գործում է նաեւ «Էքոթեքնոլոջի» ընկերությունը, որն արդեն պայմանգրեր ունի աֆրիկյան մի քանի երկրների հետ: Ինչպես ներկայացրեց Ֆրունզիկ Ոսկանյանը՝ ընկերությունների համար փորձում են նոր շուկաներ գտնել, օգնում են նրանց նոր մրցույթների մասնակցել:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում ճարտարագիտության հետ զուգահեռ, մաքուր տեխնոլոգիաների ոլորտը մտել է տնտնտեսության մեջ եւ այսօր աշխարհում համարվում է ամենալավ ֆինանսավորվող եւ ամենաարագ զարգացող նորարարական ոլորտներից մեկը: Բագրատ Ենգիբարյանը վստահ է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանին ԵՏՄ տարածքում կդարձնի շարժիչ ուժերից մեկը:

Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ կառավարության աջակցությամբ ստեղծվելու է նոր նախատիպային լաբորատորիա, որն աջակցելու է մաքուր տեխնոլոգիաների զարգացմանը Գյումրիում  եւ հետագայում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում. «Այս կերպ ընկերություններին հնարավորություն կտրվի ցույց տալ իրենց արտադրանքի առավելությունները, ինչպես նաեւ նրանք կստանան մասնագիտական աջակցություն, առաջին հերթին, իրենց հեղինակային իրավունքը պաշտպանելու առումով »:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031