Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները հուսահատ քայլերի կդիմեն (Տեսանյութ) 

Մարտ 19,2015 14:52

Այսօր կառավարության շենքի մոտ «Նաիրիտ» գործարանի  աշխատակիցները բողոքի ակցիա էին անում. նրանք պահանջում էին աշխատավարձերի մարում: Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին չեն վճարել 18-24 ամսվա աշխատավարձեր:

Հիշեցնենք, որ փետրվարին շուրջ 2200 աշխատակցի աշխատանքից ազատել են, առանց պարտքի վերջնական մարման: Ընդհանուր առմամբ, կառավարությունը 5 միլիարդ դրամ է պարտք աշխատակիցներին:

Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին վստահեցրել է, որ  եթե Միջպետական բանկի հետ խնդիրը լուծվի, ապա նաիրիտցիների խնդիրն էլ կլուծվի:

Հիշեցնենք, որ վերջերս Զախարյանը տեղեկացրել էր, որ պարտքը կարող վճարվել միայն գույքի վաճառքից հետո: Նախարարը նաիրիտցիներին վստահեցրել էր, որ գույքի վաճառքի հետ կապված փաթեթներն ուղարկվել են 3 կազմակերպությունների, որոնց հետ ներկայումս Միջպետական բանկի հետ, որտեղ այն գրավադրված է, այն պիտի վերադարձվի կառավարությանը, որից հետո խնդիրը նոր կկարգավորի կառավարությունը:

Nairit-4 Nairit-3 Nairit-2 Nairit_1

Թադեւոսյանն ու այլ նաիրիտցիներ մեզ հետ զրույցում ասացին, որ ծայրահեղ քայլերի են պատրաստ, եթե իրենց աշխատավարձերը չվճարեն. նրանք պատրաստվում են նստացույց եւ բողոքի այլ ակցիաներ կազմակերպել:

Նաիրիտցիներից մեկի խոսքերով` «Մարդիկ պարտքով են ապրում, այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել: Ոչ մի հուսադրող բան չեն ասում: Հուսահատված վիճակ է, իսկ մարդիկ պատրաստ են հուսահատ քայլերի դիմել»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031