Ինչպես հայտնի է , ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 16-ամյա Լիլիթ Թոսունյանին, որը մարտի 2-ին, ժամը 14.00 սահմաններում Գյումրու Մուշ 2 թաղամասում գտնվող իրենց բնակարանից դուրս է եկել ու չի վերադարձել: Ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ աղջիկը բազմանդամ ընտանիքից է. ունի 2 եղբայր, 3 քույր, հայրը մահացել է, իսկ մայրը պարեբարաբար գնում է Մոսկվա աշխատելու:
Մենք տեղեկացանք, որ քույրերը ամուսնացած են, եղբայրներից մեկը ևս ամուսնացած է, ապրում են նույն տանը: Պարզվեց նաև, որ Լիլիթը այս պահին դպրոց չի հաճախում, ժամանակին հաճախել է Գյումրու գիշերօթիկ դպրոցներից մեկը: Նրանց ընտանիքը բնակվում է սոցիալապես վատ պայմաններում: Փորձեցինք կապ հաստատել Լիլիթի ընտանիքի հետ, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Նրա նախկին ուսուցիչներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սա աղջկա ՝ տնից անհետանալու առաձին փորձը չէ, թեև նախորդ անգամ հաջողվել էր կարճ ժամանակում գտնել նրան: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ հարուցվել է Քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ