Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ խմբակցության նիստը: Նիստի որոշմամբ, ԲՀԿ-ն այլեւս կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարն է Վահե Էնֆիյաջյանը: Նրանց թեկնածություններն առաջադրել է Լյովա Խաչատրյանը: Ընտրվել են միաձայն:
Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստում քննարկվել են նաեւ առաջիկա քառօրյայի օրակարգին վերաբերվող հարցեր:
Մեր հարցին, ինչպե՞ս է ընկալվել Տիգրան Ուրիխանյանի չմասնակցությունը, Վահան Բաբայանն ասաց. «Տիգրան Ուրիխանյանի որոշումն է, մենք ինչ մեկնաբանենք, ինքը պիտի մեկնաբանի: Մենք այդ հարցը չենք քննարկել»:
Վերջինս, մեզ հետ զրույցում ասել էր, որ նպատակահարմար չի գտել իր մասնակցությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ