2015թ. մայիսի 3-ին Արցախում տեղի կունենան Ազգային ժողովի ընտրություններ։
2015թ. մարտի 19-ին «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, 2-րդ համարն է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, 3-րդ համարը՝ բժշկուհի Նունե Մելքումյանը։ 14 հոգանոց ցուցակում ընդգրկված է 5 կին։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։
11 մեծամասնական ընտրատարածքներում կուսակցությունն առաջադրել է 5 թեկնածու, մյուս ընտրատարածքներում ԱՎԿ-ն կաջակցի անկախ թեկնածուներին։
Արցախի ԱԺ այս ընտրությունները կուսակցության հիմնադրումից հետո առաջին համապետական ընտրություններն են։
Կարդացեք նաև
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
19 մարտի 2015թ.