Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշնակները կրկին դաշնակություն են անում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 19,2015 12:28

Դաշնակցությունը հետեւողականորեն շարունակում է ինքնաբացահայտումների շարքը։ Հերթական քայլն այս անգամ արել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ։ Դրա համար մենք չենք միանում մի շարք նախաձեռնությունների, որոնք պաշտոնանկության հարց են դնում ոչ միայն այն պատճառով, որ պարզապես անիմաստ է նման խնդիր քննարկելը, այլ նաեւ ընդունում ենք, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է եւ դրա համար էլ բանակցում ենք սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ, մեր առաջարկությունները ներկայացնում ենք»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը։

Նույն միտքը հաստատել է նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամներից Արտյուշա Շահբազյանը՝ ասելով, որ Ս. Սարգսյանի լեգիտիմ չլինելու մասին իրենք որոշում չունեն, իսկ Դաշնակցությունը եւ դաշնակցականները շարժվում են որոշումներով։

Այս հայտարարությունը, ըստ էության, կարելի է համարել քաղաքական աբսուրդի ժանրից։ Կեղծված ընտրությունների արդյունքում որեւէ պաշտոնի հայտնված մարդը երբեք չի կարող համարվել լեգիտիմ, չի կարող լինել օրինակարգ։ Ի վերջո, լեզիտիմությունն ինքնին ենթադրում է՝ պետական իշխանության կարգավիճակի օրինականության ճանաչում կամ հաստատում։ Ու եթե այդ իշխանության ձեւավորման գործընթացի շրջանակներում տեղի են ունեցել ապօրինություններ, օրինականության ճանաչման մասին խոսելն ինքնին ավելորդ է։ Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում իշխանության գլխին հայտնվեց նախագահական ընտրություններում տեղի ունեցած համատարած ընտրակեղծիքների եւ 2008թ. մարտի 1-ի տասը զոհերի արյան գնով, 2013թ. կրկին ընտրակեղծիքների արդյունքում ամրապնդեց իր իշխանությունը՝ երկրորդ ժամկետում երկարացնելով պաշտոնավարումը։

Սակայն մյուս կողմից նկատենք, որ այս հայտարարության հեղինակը դաշնակցական է, իսկ դաշնակցականների կողմից նմանատիպ հայտարարությունները վաղուց ի վեր դարձել են սովորական երեւույթ. «դեմ ըլլալով կողմ գոռալը» դաշնակցականների՝ ավելի քան 120-ամյա կենսակերպն է։ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը հենց այդ տրամաբանության շրջանակներում է»:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031