Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) համար անընդունելի են Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները։
«ՉԻ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ նշելով, որ եթե Սերժ Սարգսյանր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի բովանդակային քննարկմանը հրավիրի իրենց՝ ՀԺԿ-ն, բնականաբար, կմերժի այն։
Անդրադառնալով քաղաքական 6 ուժերին, որոնք ընդունել էին Սերժ Սարգսյանի հրավերը, հանդիպել իր հետ Բաղրամյան 26-ում եւ քննարկել սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակը, Գրիգոր Հարությունյանն ասաց, թե ամեն կուսակցություն իր մոտեցումն ունի, եւ դա տվյալ ուժի ներքին խնդիրն է՝ միաժամանակ նշելով, թե «ժողովուրդը վաղ թե ուշ կտա համարժեք գնահատականը»։
Քաղաքական դաշտում, ինչպես ցույց տվեց Սերժ Սարգսյանի հետ կուսակցությունների հանդիպումը, քիչ ուժեր են մնացել, որոնք դեմ են ոչ միայն սահմանադրական «բարեփոխումներին», այլեւ դրա բովանդակային քննարկմանը։ Ուստի հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ՀԺԿ-ն տեսնում հետագա պայքարն այս հարցում։
Կարդացեք նաև
«Մենք մեզ համար ենք պատասխանատու, չեմ կարող բոլոր այդ ուժերի անունից խոսել։ Բայց այն, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են թվով քիչ ուժեր, դա չի կարող մեզ խանգարել կամ ինչ-որ կերպ ազդել մեր դիրքորոշման վրա։ Քիչ ենք՝ քիչ ուժերով կանենք:
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում