Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը պարզապես նպատակահարմար չի գտել ԲՀԿ խմբակցության նիստին մասնակցելը 

Մարտ 19,2015 12:27

Արդեն մեկնարկել է ԲՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ կհստակեցվեն ԲՀԿ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները: Ինչպես տեղեկացրել ենք, նիստին չի մասնակցում Տիգրան Ուրիխանյանը:

«Չեմ ուզում, որպեսզի մակերեսային վերլուծություններ լինեն ու դրանց տակ ոմանք փորձեն շատ անտեղի ենթադրություններ անեն, առավել եվս, դրանք որպես հիմնավորումներ ներկայացնեն հանրությանը, որովհետեւ իրականում, սա պայմանավորված է պարզապես նպատակահարմարությամբ: Եվ ոչ մի ուրիշ բան»,- Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության նիստին իր չմասնակցությունն այսպես բացատրեց Տիգրան Ուրիխանյանը:

Հստակեցնող հարցին`այնուհանդերձ ինչ-որ պատճառ պե՞տք է լինի, որի համար նպատակահարմար չեք գտել խմբակցության նիստին մասնակցել, մեր զրուցակիցը շրջանցեց. «Ես ուզում եմ, որպեսզի իմ գործընկերների գործունեությանը միշտ զուգակցի հաջողությունը, որպեսզի իրենց նպատակներն իրականանան, որպեսզի ՀՀ-ում ժողովորդի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին իրենք ունենան հնարավորություն եւ կարողանան իրագործել իրենց առջեւ նախանշված նպատակները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Թե ե՞րբ է Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում հստակեցնել ԲՀԿ-ում իր հետագա կարգավիճակը`կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031