Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ գլխով  պատասխան տալ. կիսանախագահական եւ խորհրդարանական կառավարման մոդելները որեւէ արդյունք չեն տալու». «168 ժամ»

Մարտ 19,2015 11:40

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Պարոն Մեսրոբյան, սահմանադրական փոփոխությունների համար արդեն առաջարկվում է երկու մոդել՝ խորհրդարանականը և գործող կիսանախագահականի բարեփոխված տարբերակը։ Ըստ Ձեզ՝ ո՞ր համակարգն ավելի արդյունավետ կլինի մեր երկրի համար։

– Երկուսն էլ անցյալ դարի հնություն ունեն, ոչ մեկն էլ նորմալ չի աշխատի։ Անցյալ դարի երկրորդ կեսին աշխարհով մեկ սկսվեց պետական կառավարման ճգնաժամը, և մարդկությունը փորձում էր պետության կառավարման լավ ձև գտնել։ Եվ պետք է նշեմ, որ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական   մեթոդները  չեն  արդարացնում իրենց։

Ֆրանսիական պետությունը 5 անգամ փոխել է իր կառավարման մոդելը՝ և՛ նախագահականն են փորձարկել, և՛ խորհրդարանականը, և՛ կիսանախագահականը, և այլն, ու ամեն մի համակարգը 50-60 տարուց երկար չի աշխատել։ Եվ մենք ուզում ենք նորից, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի արդեն հետամնաց, իրենց էլ չբավարարող կառավարման համակարգեր դնել։

– Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, ինչ-որ մոդել պետք է, չէ՞, լինի։

– Ճիշտ է, բայց ոչ այն շրջանակում, որը հիմա փնտրվում է Հայաստանում։ Երկրորդ համաշխարհային  պատերազմից  հետո,   բոլոր այն պետությունները,  որոնք կառավարման իմաստով և որպես հետևանք՝ տնտեսական թռիչք են ապահովել (լինի դա Չինաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը և այլն), ոչ մեկը չի կրկնօրինակել այդ մոդելները։ Ամեն տեղ կան շատ լուրջ առանձնահատկություններ, տարբերություններ այդ ձեր նշած մոդելներից։ Թող սովորեն, հիմա հազար ու մի բան կա, համացանց կա։ Ես զարմանում եմ, որ ընկել են՝ 19-րդ, 20-րդ դարի կեսի մոդելներն են ուզում փորձարկել։

– Այսինքն՝ պետք է մեր երկրին համապատասխան նոր մոդե՞լ ստեղծվի։

– Միանշանակ։ Այլ ձևով թռիչք չեն անում։ Ես 11 պետություն եմ  ուսումնասիրել, ոչ մեկը չի վերցրել որևէ մոդել և թռիչք ապահովել, անգամ նման մի օրինակ չկա։ Բոլոր 11-ն էքսկլյուզիվ մոդելներով են արել:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031