Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում են վերացնել ավերածությունների հետքերը. «Ժողովուրդ»

Մարտ 19,2015 11:25

ՀՀ Կառավարությունը մտադիր է Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերում, այսպես կոչված, համայնքների խոշորացման փորձնական ծրագրեր իրագործել։ Մասնավորապես, ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստում ընդգրկված են վերը նշված երեք մարզերի ընդհանուր 22 համայնքներում այս տարվա մայիսի 17-ին տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումների նախագծերը։

Նախագծերից մեկով նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով։ Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով։ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում։

Որոշման նախագծերին կից հիմնավորումներում, որպես համայնքների միավորման փաստարկներ, բերված են համայնքների խոշորացման ծրագրին վերաբերող իրավական ակտերը։ Իսկ ինչո՞ւ է այդ հարցը քննարկման առարկա դարձել, ի՞նչ խնդիր է ցանկանում այսպիսով լուծել Կառավարությունը, նման հարցերն ու դրանց պատասխանները բացակայում են։ Ավելին՝ Հայաստանի պաշտոնյաները, որոնք առնչություն ունեն համայնքների խոշորացման ծրագրին, սովորաբար չեն անդրադառնում այն հարցին, թե այդ գաղափարը որտեղից է ի հայտ եկել։

Տեղեկացնենք, որ այդ գաղափարն ի հայտ է եկել այն պահից, երբ այլեւս ակնհայտ է դարձել, որ Հայաստանի մարզերի մի շարք գյուղեր բնակչության արտագաղթի պատճառով դատարկվել են եւ շուտով «կմեռնեն»:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031