Ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանն (լուսանկարում) ու Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել են այն մարզիկների անունները, որոնք հանդես կգան մարտի 23-29-ը Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում կայանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Ազատ ոճի հավաքականում ընդգրկվել են Արտակ Հովհաննիսյանը՝ 53 կգ քաշային կարգ, Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 61, Նարեկ Սիրունյանը՝ 65, Իշխան Պողոսյանը՝ 70, Գրիգոր Գրիգորյանը՝ 74, Վահե Թամրազյանը՝ 84 եւ Վիկտոր Կազիշվիլին՝ 96:
Հունահռոմեական ոճում մրցագորգ կմտնեն 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը, 66՝ Գոռ Սիրեկանյանը, 75՝ Կարապետ Չալյանը, 80՝ Սարգիս Քոչարյանը եւ 85՝ Վաղարշակ Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ sport.news.am-ի