Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյանի թիմին մինչ ապրիլի 24-ը կկալանավորե՞ն. «Ժողովուրդ»

Մարտ 19,2015 11:18

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որում նշված էր. «Որքան մոտենում է սպիտակ ցեղասպանություն իրականացնող ոեժիմին հեռացնելու գործընթացի մեկնարկի ժամկետը՝ 2015 թ. ապրիլի 24-ը, այնքան նրա հանցավոր գործողություններն ավելի վայրագ ու զանգվածային են դառնում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նկատմամբ»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի հետ՝ պարզելու համար, թե առաջիկայում ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, որոնք, ըստ իրենց, «անհանգստացնում» են ՀՀ իշխանություններին։

– Պարոն Եղնուկյան, իշխանությունների կողմից ի՞նչ հանցավոր գործողությունների մասին է խոսքը, ի՞նչ է այս օրերին տեղի ունեցել, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը հանդես է եկել նման հայտարարությամբ։ Առաջիկայում Ձեր կողմից նախատեսված ինչպիսի կոնկրետ քայլեր կան, որոնք «վախեցնում» են իշխանություններին։

– Մեր քայլերը նրանք են, որ մենք պետք է բացահայտենք նրանց սադրիչ գործողությունները։ Ռեժիմը կրկնելով նախաբերձորյան օրերը՝ փորձում է հրեշացնել «Հիմնադիր խորհրդարան»- ին եւ «100-ամյակն առանց ռեժիմ»-ին։ Ու այս ընթացքում փորձում են սուտ լուրեր տարածել ու դա անում են, այսպես ասած, երրորդ անձանց բերանից, իբրեւ թե օտարերկրյա ԱԱԾ-ները հետաքրքրվել են, թե ապրիլի 24-ին ինչ է լինելու, ու նման տեղեկություններ են տարածում, որը հրեշացման պրոցես է։ Տարբեր անձինք ֆեյսբուքյան էջերով իմ անձի նկատմամբ տարբեր հարձակումներ են իրականացնում, ստեղծում են ֆեյսբուքյան էջ «100-ամյակն առանց Ժիրայր Սէֆիլյանի», նման բամբասանքներ, զրպարտություններ են տարածում։ Օրինակ՝ իմ պատկերով ինչ-որ նկար են սարքել, որտեղ ես իբրեւ թե ադրբեջանական զինվորական եմ, ներքին գործերի պաշտոնյա եմ։ Սրանք հին մեթոդներ են, թե ինչպես կարելի է մարդկանց հրեշացնել։ Հիմա իրենք այդ հրեշացման պրոցեսի մեջ են, ու նաեւ ընդհանուր հրեշացում է գնում շարժման հետ կապված։ Մենք այլեւս չգիտենք՝ ինչպես բացահայտ ներկայացնենք, որ մենք խաժումուժ չենք անելու, մենք խլրտումների չենք գնում, մենք սադրանքների չենք գնում, հակառակը՝ մենք ուզում ենք խուսափել այդ ամենից, չենք հրահրում բռնություն, երբեւիցե նման կոչ չի էլ արվել:

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031