Այսօրվանից սկսած՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելը օր-օրի կդառնա ավելի դյուրին, գրավիչ, եկամտաբեր…
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվելու է եւ անկասկած ընդունվելու է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» անունը կրող՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Շատ ազնիվ է գտնվել ՀՀ կառավարությունը եւ բուն որոշման նախագծում չի գրել, որ այս փաստաթուղթը ընդունվում է Հայաստանում գործարար միջավայրը իրոք բարելավելու համար։ Նման որոշում ընդունելու նպատակը նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։ «Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումը»,- նշված է ներկայացված հիմնավորման մեջ։ Երբ մանրամասն ուսումնասիրում ենք փաստաթուղթը, համոզվում ենք, որ վերը նշված ձեւակերպման առաջին մասը, այսինքն՝ «Հայաստանում գործարար միջավայրի բարելավում» հատվածը, կրում է զուտ ձեւական բնույթ։ Իսկ ահա երկրորդ հատվածը՝ «Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումը», որոշման ամբողջ եւ միակ բովանդակությունն է։ Այլ կերպ ասած՝ կառավարությունը պետք է իրականացնի որոշ գործողություններ, որոնց արդյունքը Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա «Գործարարությամբ զբաղվելը» («Doing business») վարկանիշային ցանկում լավ տեղ զբաղեցնելն է եւ ընդամենը։ Իսկ գործարար միջավայրի իրական բարելավումը ընդհանրապես նպատակ չէ։
Այսպես. կառավարությունը նախատեսում է կրճատել այն ժամկետը, որը անհրաժեշտ է սպառողին՝ էլեկտրական ցանցին միանալու համար։ Եթե սպառողը դիմի ցանցին եւ առավելագույնը ոչ թե 187 օր (ինչպես հիմա է), այլ 155 օրվա ընթացքում իր օբյեկտը ստանա էլեկտրաէներգիա, ապա, ըստ որոշման հիմնավորման, «Doing business» վարկանիշում «կգրանցվի ՀՀ դիրքի բարելավում 1 կետով»։
Միջոցառումների ցանկի մեկ այլ կետով սահմանվում է էլեկտրոնային համակարգի ներդրում, որի արդյունքում հնարավոր կլինի դատական վճիռը առցանց ներկայացնել ԴԱՀԿ։ Այնքան էլ չի հասկացվում, թե ով է ստանալու այդ հնարավորությունը, բայց «Doing business» զեկույցում, ինչպես բառացիորեն նշված է հիմնավորման մեջ, սրա «շնորհիվ կգրանցվի ՀՀ դիրքի բարելավում 2 կետով»։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում