Սոչիում ընթացող նոկաուտ համակարգով շախմատի աշխարհի կանանց առաջնության մեկնարկային երկու պարտիաներում Լիլիթ Մկրտչյանն ու ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան չորոշեցին հաղթողին: Այսօր թայ-բրեքում նրանք կպայքարեն երկրորդ փուլ անցնելու համար:
Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանը առաջին պարտիայում միավորը կուբացի Մարրերո Լեպեսի հետ բաժանելուց հետո, երկրորդում պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Տաթեւ Աբրահամյանը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ հնդիկ Հարիկա Դրոնավալիին եւ երկու պարտություն կրելով նույնպես լքեց մրցաշարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ