Վերջերս «Ա1+»-ի P.S. հաղորդման ժամանակ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն ինձ պատմեց մի դեպքի մասին, որն իր հերթին իրեն պատմել է հայրը՝ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը: Վիլյամ Սարոյանի՝ Հայաստան հերթական այցի ժամանակ նրան պատիվ էին տալիս հայ մտավորականներն ու արվեստագետները, եւ երբ խնջույքը տաքացավ, մասնակիցները սկսեցին հիշել, թե որ երկրի արվեստագետն է ազգությամբ հայ, եւ քանի բարոյական հաղթանակ է հայ ժողովուրդը տարել իր պատմության ընթացքում: Այդ խոսակցության ընթացքում ամերիկահայ գրողը գնալով մռայլվում էր եւ ի վերջո բեղերի տակից նետեց՝ «պզդիկ ազգի խոսակցություն»:
Այդ պատմությունը ես հիշեցի՝ այսօր կարդալով, մեղմ ասած, «նեղացած» մեկնաբանությունները Եվրանեսթի համանախագահ, ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկի հայտարարությունների վերաբերյալ: Ասվում է, որ այդ գործիչը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ունի ադրբեջանամետ, իսկ Ցեղասպանության հարցում՝ թուրքամետ դիրքորոշում: Համաձայն չեմ. նա պաշտպանում է բացառապես իր երկրի ազգային շահերը, եւ հենց այդ տեսանկյունից Ադրբեջանն ու Թուրքիան նրա համար ավելի կարեւոր են եւ հետաքրքիր, քան Հայաստանը:
Նույնչափ մենք նեղվել էինք Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգից, որը հայտարարել էր, թե ներկա չի գտնվի Երեւանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, քանի որ Թուրքիայի ու Նորվեգիայի հարաբերությունները ավելի կարեւոր են: Ես, օրինակ, շնորհակալություն կհայտնեի այդ կնոջը, որ նա բաց տեքստով, առանց ձեւեր թափելու ասել է, թե ինչու չի գալու Հայաստան: Եթե մենք ավելի կարեւոր լինեինք, քան Թուրքիան, ապա անպայման կգար: Մաքուր բիզնես՝ ոչ մի «անձնական խնդիր» չկա: Երկու դեպքում էլ խնդիրը մեր մեջ է. եթե այդ մարդկանց կամ այդ երկրների վերաբերմունքն այդքան կարեւոր է, ապա մե՛նք պետք է դառնանք նրանց համար հետաքրքիր: Մնացած լացուկոծը գավառամտություն է, «պզդիկ ազգի խոսակցություն»:
Հայտնի երաժիշտ եւ բանաստեղծ Պյոտր Մամոնովը գրում է, որ մեզ հանդիպած մարդիկ լինում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր մեզ սիրում են, եւ նրանք, ովքեր մեզ փորձում են: Վերջիններիս վերաբերմունքը մեզ համար չպիտի լինի նեղսրտելու աղբյուր: Ավելի շուտ՝ պետք է դառնա մարտահրավեր:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որախ եմ, որ սկսում եք ձեր տեղը աշխարհի քարտեզի վրա՝ հասկանալու փորձեր անել…
Նույնպիսի գավառական լաց է՝ ցեղասպանությունը, և նույնպիսի գեղամիջյան ողբ՝ արտագաղթը։ Ժամանակ չունեմ շատ գրելու… Երեկոյան «սիրով» կպատասխանեմ առարկություններին..)))..
ես էլ այդպես մտածում
գիտեմ բաց չեմ ասի թէ ՀՀ բնակչության մեծ մասը ինչու է իրականությունից էդքան կտրված , Սարոյանը կեսնա ասել ։ Մյուս կեսը համոզված եմ մեկ այլ տեղ ասած կլինի , բայց ոչ մռայլված ։
Ինձ “նեղացնում“ է ոչ թե այն, որ նման հայտարարություններ են արվում, ինձ համար ցավալի է այն փաստը, որ կատարված ոճրագործությունը դատապարտելը կախման մեջ է դրվում „հարաբերությունների կարևորությունից“` լինի դա ձևեր թափելով կամ բաց տեքստով: Ինչու հանգամանքը, որ անձը պաշտպանում է իր երկրի շահերը, շատ ավելի բարձր է դասվում, քան միլիոնավոր մարդկանց նկատմամբ կատարված հանցագործությունը դատապարտելը: Ինձ համար սա ազգային թեմա չէ, կամ գավառական լաց, ինձ համար սա հազարավոր մարկանց ոչնչացում է ու ես դա եմ դատապարտում ու յուրաքանչյուր ոք, ով դա այլ հանգամանքներով է բացատրում կամ այլ հանգամանքներից կախման մեջ դնում, կորցնում է ինձ համար իր մարդկային դիմագիծը:
Եթե քեզ թվում է, որ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը չի դատապարտում ցեղասպանությունը՝ ապա խիստ սխալվում ես, ահավոր դատապարտում է, բայց գնալու է Թուրքիա…
Կասեի ավելին, խոշոր քաղաքական գործիչներից ցեղասպանությունը առաջիններից մեկը ճանաչել է հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ Ադոլֆ Հիտլերը..)).. Ճանաչել է դատապարտելով աշխարհի կողմից ցեղասպանության չդատապարտումը, վիրավորվել է աշխարհի անարդարությունից՝ որ չեն դատապարտում, որի պատճառով ինքը ստիպված է նույնը կրկնել հրեա ժողովրդի հետ… Նա դա արել է, հանուն հայ ժողովրդի սիրույն… որ աշխարհը վերջապես հասկանա, որ չի կարելի չդապարտել հայոց ցեղասպանությունը՝ դա կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների՝ երևույթի կրկնության տեսքով՝ և հասել է իր նպատակին..))))..
(իմիջայլոց՝ Հիտլերը արտասանել է «ցեղասպանություն» բառը, ինչը հայերը արդեն 100 տարի ուզում են լսել ԱՄՆ պրեզիդենտից՝ բսյց չեն կարողանում ..)))..)
Ւնչ կապ ունի ցեղասպանության դատապարտումը Թուրքիա չգնալու հետ?
Ցեղասպանությունը՝ համաշխարհային անընդունելի երևույթ է, և քանի դեռ դու «պայքարում» ես, միայն «հայոց ցեղասպանության ճանաչման» համար, մոռանալով դրանից առաջ և հետո տեղի ունեցածները՝ համարվելու ես «նվնվացող»։ Եթե Հայաստանը ծպտուն չի հանել Ռուանդայում գենոցիդի վերաբերյալ, «մի քիչ» դժվար է հավատալ քո «դատապարտման» անկեղծությանը… Դու դեմ չես ցեղասպանություններին, դու դեմ ես, որ դա պատահի քեզ հետ..))).. ( «ճանաչման» խնդիր, ի դեպ, որպես այդպիսին՝ չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, հիմնական արխիվները Եվրոպայում են, իսկ այստեղ՝ ինֆորմացիան չի կորում… այն ինչ անում են ՀՀ իշխանությունները «ճանաչումը» չէ, ես կանվանեի «մասսայականացում» … «գովազդի» հորոխպոր տղեն..)))..)
1915թ. տեղի է ունեցել մեծագույն հանցագործություն, որին պետք է տալ իրավական գնահատական և պատասխան: Եթե մենք գնաինք այս ճանապարհով`շատ հարցեր հանված կլինեին: ԱՄեն ինչ վերածել ենք գյուղական ինքնագործնեության և “ոտանոավոր” ենք գրում: Պարզ օրինակ` եթե ես ամեն օր հարբած գալիս եմ տուն և ծեծում բոլորին-դա իմ անձնական գործը չէ: Արդարացնել սա տհաս մտքերով, թե ինչ անենք, փողոցում նորմալ է պահում և լավ կոշկակար է`չի կարելի: Դիպլեքսիյայով տառապող (կարդում և չի հասկանում) նորվեգական կանցլերից և մնացած անիմաստ մարդկանցից նեղանում են ճիշտ: Այսօր երշիկի առևտրով արդարացնել հանցագործին, չպատժելը և դատարկաբանությունը այս թեմայով կրկնակի անբարոյականություն է: Սարոյանին էլ հանգիստ թողեք:
Եթե ինչ որ մեկն առաջարկի Ձեզ մեծ գումար ու Դուք էլ հրաժարվեք՝ պատճառաբանելով, որ այն Ձերը չի, քանի՞ փոքրոգի Ձեզ հիմարի տեղ կդնի: Եթե Հայոց կրոնն ասի՝ հայը միայն հայի ձեռքից իրավունք ունի կանխիկ փող վերցնելու, այն էլ առանց տոկոսի, հայը միայն հայկական կերակրատեսակներ պետք է ուտի, այն էլ հայի ձեռքով պատրաստված, քանի՞ փոքրոգի Ձեզ հիմարի տեղ կդնի: Ես կոչ չեմ անում հրաժարվել եղած կրոններից, պարզապես Հայոց կրոնը հայի համար բոլոր կրոնների նկատմամբ հիմնական օրենք սահմանադրություն պետք է լինի: Կան շատ լավ ազգային կրոններ, ուսումնասիրենք ու լավագույնը դրանցից վերցնենք ու նորը ստեղծենք՝ մեր Հայոց կրոնը:
Կարծում եմ ավելի կարեվոր կլինի նշել Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի հաղթանակները, ինչու չէ նաեվ Վարդանանց օրը, իսկ Եղեռնի հարցը թողնել վերապրողների ժառանգներին…այն որ այսօրվա նախագահը իր թանկարժեք կոստյումը հագին… պիտի կանգնի ուրիշ գործիչների կողքին….համոզված եմ Սարոյանը նորից «կմռայլվեր…» …մեզ հաղթանակներ է պետք նշել ոչ թե պարտություններ…այսօր էլ մեր հողի վրա տեղի են ունենում անուղղէլի սպանդներ …մի ողջ ընտանիք Գյումրիում…իսկ թե Նորվեգիայի կամ Ուկրաինայի քաղաքական գործիչները …նրանք իրենց ժողովուրդներին չեն ներկայացնում, ինչպես որ մեր երկրի նախագահը չի ներկայացնում հայերին…
Դե հայերս բարդույթ ունենք, բացի մեզանից բոլորը մեղավոր են եվ բոլորը պարտավոր են տառապել մեր դարդ ու ցավով:
ինձ համար ցավալի է այն փաստը, որ կատարված ոճրագործությունը դատապարտելը կախման մեջ է ջհուդների կողմից շրջանարության մեջ դրած միայն շահի, փողի քծնանքի ու շողոքորթության հարաբերությունների գերակայությունից“: Այն դեպքում, որ մարդկային փոխհարաբերություններում դարերով շարունակ արժեվորվել է մարդասիրությունը բարոյականությունը, ազնվությունը ու Ճշմարտախոսությունը… Հենց այս վերջին արժեքների խեղաթյուրոմով էլ պայմանավորված է աշխարհում տիրող այսօրվա խառնակչությունները` պատերազմներն ու մարդսպանությունները… Եվ կարեվոր էլ Չէ տվյալ դեպքում երկրիների մեջեվ միջպետական հարաբերությունները արտահայտվել են ձևեր թափելով, թե բացարձակ լկտիությամբ: Տվյալ դեպքում այն հագամանքը, որ անտեսվում են միլիոնավոր մարդկանց նկատմամբ իրագործած, անցած ու այժմյան մարդսպանություններն, արդեն ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ…
մարդկութեան դէմ ոճիրը դատապարտելի է ում հանդեպ էլ դա լինի ,բայց կարծում եմ ամէն Հայ իր սրտի խորքում հոգու պարտք կզգայ ոգեկոչելու եւ պահանջատեր լինելու իր ազգի զաւակների ցեղասպանութեան դէմ ,ով չի ուզում արդարութեան վերականգնում եւ գնում է ցեղասպանի ճամբար նա մեղսակից է ոճրագործութեան ,այս հարցը մարդկային է եւ քաղաքական արդարացում չունի ,իմ կարծիքով աւելի հետագայ տարիններում նրանք ովքեր քաղաքական շահարկումների թեմայ են դարձնում ցեղասպանութեան դատապարտումը մի օր կհասկանան իրենց սխալն ու մտքի հետամնացութիւնը ,չմոռանանք ինչքան առաջ ենք գնում մարդկային արժեքները աւելի են կարեւորւում ,ժխտողները դեռ մարդկային արժեքների չեն իւրացրի