«2006 թվականին ինձ ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո ինձ այդ կուսակցությունում ոչինչ չի պահում»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ հավելելով. «Առավել եւս, որ վերջին երեք տարիների ընթացքում ես զբաղվել եմ իմ մասնագիտական գործունեությամբ, հասարակական գործունեությամբ, չեմ մասնակցել ներքաղաքական եւ կուսակցական կյանքին»: Արամ Սաֆարյանը սպասում է, որ ԲՀԿ-ի նոր գրասենյակը սկսի գործել, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումը: