Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերադարձրե՛ք Արարատը

Մարտ 19,2015 12:45

Բազմաթիվ ավանդույթներ, պատմություններ են կապված Արարատ լեռան հետ։ Լեռը սուրբ է հայի համար եւ այդ է պատճառը, որ նրա լանջերից այն կողմ չեն բարձրացել։ Ըստ Աստվածաշնչի (ծննդոց, Բ, 4) էլ՝ Արարատ լեռը հիշատակվում է որպես համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանի հանգրվան։ Անգամ մեր օրերում հայտնաբերվել են նրա գագաթին այդ տապանի առանձին մասեր… Այսքանն էլ բավական է, որ պարզ դառնա, թե ինչ նշանակություն ունի այդ հսկա եւ հիասքանչ սուրբ լեռը հայի, հայ ժողովրղի համար։

Արեւելյան Հայաստանի մի տարածքում խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերին հրատապ հարց առաջացավ հանրապետության զինանշանի (գերբ) գոյության խնդիրը։ Զինանշանը յուրաքանչյուր պետության խորհրդանիշն է, այն կարող է լինել պետական դրոշի, դրամների, պաշտոնական զանազան բլանկների եւ այլնի վրա:
Ասենք նաեւ, որ նա անխոս ցույց է տալիս, թե ինչ պետություն է, ինչով է զբաղվում եւ անգամ ինչ նպատակներ ունի եւ այլն։ Զինանշանը հաստատվում է պետության Սահմանադրությամբ։ Պետական եւ այլ կարգի կնիքների վրա պատկերված։ Այդ պատասխանատու գործը՝ զինանշանի նախագծի ստեղծումը, կառավարությունը հանձնարարեց իրականացնել նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանին։

Ինչ խոսք, Հայաստանի Խորհրդային Հանրապետության ղեկավարները նշել էին, թե հիմնականում ինչ պետք է այն ներկայացնի։ Այսպես ծնվեց Խորհրդային Հայաստանի այդ վեհաշուք զինանշանը: Առաջինը, որ զինանշանի վրա աչքի է ընկնում՝ իր վեհությամբ երկգագաթանի Արարատն է փայլում։ Արարատը, որը հայոց պահանջատիրությունն է խորհրդանշում, ասում ու լուռ պահանջում… Թուրքական իշխանությունները լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում եւ ինչ է պահանջում այն։ Ավելի լավ, քան մեր շատ պատգամավորներ «ազգասեր» եւ «հայրենասերներ», որոնց պահանջով զինանշանից հանվեց Արարատը: Այնուհետեւ այդ վեհասքանչ զինանշանի փոխարեն ներկայացվեց մի կենդանաբանական խառնաշփոթ՝ պետությանն ու ժողովրդին խորթ, անհասկանալի եւ անընդունելի։ Հարգելի օրենսդիրներ, վերադարձրեք մեզ մեր Արարատը… Ցավոք, նույն ողբալի վիճակում է մեր պետական օրհներգը։ Եթե օրհներգի «խորհրդային սոցիալիստական» եւ «պրոլետարներ» բառերը հանվեն, ու պրոլետարների փոխարեն «հայեր» դրվի, ապա օրհներգը լրիվ կփոխարինվի պետական իսկական օրհներգով: Սա, մեր կարծիքով, հրատապ է եւ այն պետք է հնարավորինս արագ իրականացվի:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031