Բուրավետ, թարմացնող եւ սննդարար կակաոն ունի նաեւ հակացուցումներ, իսկ որոշ դեպքերում պետք է ընդհանրապես ձեռնպահ մնալ այս ըմպելիքի օգտագործումից: Այս մասին «Otvetin.ru» կայքը գրում է, որ մեծ քանակությամբ կակաոյի օգտագործումը նույնիսկ առողջ մարդկանց է հակացուցված: Նրանց համար նորմալ է շաբաթական ընդամենը մի քանի անգամ, այն էլ՝ օրական 1 բաժակից ոչ ավելի: Մինչեւ 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է այս ըմպելիքը:
Կակաոն խորհուրդ չի տրվում խմել ստամոքսահյութի արտազատման բարձրացման ժամանակ, քանի որ այս ըմպելիքն ակտիվացնում է ստամոքսահյութի արտադրումը:
Չի թույլատրվում նաեւ խմել ճարպակալման խնդիրների, շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, լյարդ-երիկամների հիվանդության եւ փորկապության ժամանակ:
Կակաոն ունի բարձր կալորիականություն, օրգանական թթուներ:
Նյարդային եւ սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցողները եւս պետք է զգույշ խմեն կակաո` չշահագործելով նորմայի քանակը, քանի որ այն գրգռում է օրգանիզմը: Մասնագետները հիշեցնում են նաեւ, որ գիշերը եւս խորհուրդ չի տրվում խմել այս ըմպելիքը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2015