Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամո՛թ, Սերժ Սարգսյանին, որ այդ ձեւով է աշխատում». Պարույր Հայրիկյան

Մարտ 18,2015 22:14

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Բաղրամյան 26-ի հաճախորդ չի համարում քաղաքական ուժերի այն ներկայացուցիչներին, որոնք Սերժ Սարգսյանի հրավերով սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումներին են մասնակցել:

«Տենց բան չկա, քննարկում չկա: Դա ներկայացում է, սահմանադրական բարեփոխումները տեւական աշխատանք են ու մի երկու լուսանկարով սահմանադրական քննարկում չի լինում»,- ասաց Պարույր Հայրիկյանը` Aravot.am-ին:

Նա չի քննադատում կուսակցություններին, որոնք, չնայած սկզբում կտրականապես դեմ էին սահմանադրական փոփոխություններին, բայց Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը քննարկելու հրավերը չմերժեցին.«Եթե ինչ-որ բան փոխվել է, թող նրանք մտածեն՝ ինչու է իրենց խոսքը տարբերվում գործից»:

Թե ինչու ԱԻՄ-ին նախագահը չհրավիրեց այդ քննարկմանը, պարոն Հայրիկյանի դիտարկմամբ, նախագահը չէր էլ կարող հրավիրել. «Մինչեւ այդ փոփոխությունների մեր ներկայացրած հայեցակարգին չպատասխանեն: Պաշտոնապես, բարձր որակի մի քանի օրինակ հանձնել ենք նաեւ գրքի տեսքով, որը ցույց է տալիս իրենց անմակարդակությունը: Սահմանադրական բարեփոխումների նույնիսկ հանձնաժողով չկա, քարտուղարուհի չկա, ում նյութերը հանձնես, ի սկզբանե դա մեծ կեղծիք է: Ամո՛թ, Սերժ Սարգսյանին, որ այդ ձեւով է աշխատում, իրավունք ունեմ սա ասելու, որովհետեւ գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ու գիտեմ՝ այն ինչպես է աշխատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031