«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իշխանության դիրքորոշման փոփոխությամբ է պայմանավորում այսօր Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախագահն ասել էր՝ «Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը «հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ»:
Պարոն Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե դիրքորոշման փոփոխությունն ինչի հետ է կապված. «Կարող է եվրոպացիներն այս պահին այստեղ շատ են դրա համար է ասել կամ այլ նկատառումներ կան սահմանադրական բարեփոխումների հետ կապված, չեմ կարող ասել»:
Նրա խոսքով, Ռուսական կողմի նման գործելակերպը իշխանության պատասխանի կարիքն ուներ. «Այդ ակնհայտ փաստի մասին անընդհատ ասել ենք ու զգուշացրել: Աշխարհում չեք տեսնի նմանատիպ իրավիճակ, երբ ստրատեգիական գործընկերը, որը ռազմաբազա ունի որեւէ երկրում, իր ստրատեգիական գործընկերոջ հակառակորդին զենք վաճառի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ