Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս գրառում էր արել Ֆեյսբուքում, պատմել էր այն մասին, որ Սփյուռքի հայաշատ համայնքներից մեկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառմանը ելույթ ունենալու հրավեր էր ստացել, սակայն Հայաստանի դեսպանությունն առարկել է իր մասնակցության համար: «Ասեմ, որ սա բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է: Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար», գրել էր Վարդան Օսկանյանը:
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանն ու իր գործընկերները 2008 թվականի նախագահական ընտրությունները օրինական անցկացնելու անհրաժեշտության մասին տարածած հայտարարության համար զրկվեցին Հայաստանի արտգործնախարարությունում աշխատանքից` Օսկանյանի արտգործնախարար եղած ժամանակ:
Կարդացեք նաև
«Առավոտը» Մարթա Այվազյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջին տարիներին «ժողովրդավար» Օսկանյանի այս եւ նման այլ հայտարարություններին:
«Ինձ համար որեւէ սկզբունքային տարբերություն չկա Վարդան Օսկանյանի եւ, ասենք, նույն Գագիկ Ծառուկյանի միջեւ՝ երկուսն ել, ամենքն իր հարթությունում եւ իր ունակությունների շրջանակում, հանդիսանում են այլ խաղացողների կամ ուժերի շահերը սպասարկող միջոց կամ գործիք: Բավական է հիշել թե ինչպիսի եռանդով էր Օսկանյանը պաշտպանում 2008թ․ Մարտի 1-ի սպանդը կազմակերպած իշխանությունների գործողությունները՝ դրա դիմաց ակնկալելով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնն, ինչն, սակայն, այդպես ել չդարձավ իրականություն: Ուստի եւ ես որեւէ կերպ չեմ վերաբերվում վերջին տարիներին Օսկանյանի կողմից արված հայտարարություններին կամ նրա գործունեությանը: Իսկ ինչ վերաբերվում է այլոց «ճղճիմ վարքագծի»-ն, ապա Օսկանյանի այս գնահատականը միայն հեգնանքի է արժանի», նշեց մեր զրուցակիցը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, այժմ` Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Տխուր պատկեր է: Մինչև հիմա չունենք 1991թ այս կողմ ընկած դեպքերի քիչ թե շատ օբյեկտիվ գնատականը: Իրար հետ մի թեթև կոնֆլիկտ է լինում, թաղի մազ քաշող կանանց պես իրար բաներ են հիշացնում- դու էս արեցիր, ու հլը խոսում ես?- բա քեզ ինչ ասեմ, երբ որ բոլորը գիտեն: Մեկ էլ լսում ենք, որ սա էլ է փաստորեն հանցագործությունը քոզարկող: Էսպես երկիր չես սարքում, այլ թաղի լավ տղերքի միջավայր: Ով լավ է պպզում, ճիտը նա է: