Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակոցների ձայները լավ էլ լսել են, ամեն մարդ իր կաշվից է վախեցել»

Մարտ 18,2015 20:33

Aravot.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Գյումրիում դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, որը երկու օր առաջ մասնակցել է դատաձգաբանական փորձաքննությանը: «Եթե զենքի վրա խլացուցիչ չի եղել, ուրեմն շուրջբոլորը լավ էլ լսել են կրակոցների ձայներ, ո՞նց կլինի, որ չլսեին երեխաների ճիչը, մղկտոցը, սուտ կլինի, որ չեն լսել…Իհարկե, էդ մարդկանց էլ հասկանալ է պետք, իրենք իրենց կաշվից են վախենում, ասում են՝ չենք լսել, ի՞նչ երաշխիք ունենային, որ միջամտելու դեպքում հաջորդ զոհը իրենք չէին: Թեև Աստված չանի, եթե ես նման դաժանություն լսեի, գոնե հեռախոսը կվերցնեի, օգնություն կկանչեի»:

Ռիտա Պետրոսյանը դատաձգաբանական փորձաքննության հետ կապված ասաց. «Կարող է մի հրազենից կրակելով սպանեին մեր հարազատներին, բայց մեզ համար այդպես էլ անհայտ մնաց՝ Պերմյակո՞վն է եղել, մենա՞կ է գործել, թե՞ խմբով: Փորձաքննության ժամանակ մեզ ցույց տվեցին զենքը, փամփուշտները, սալդատսկի կոշիկները, հագուստը, մերոնց հագից հանված հագուստները, բայց, իհարկե, մենք ձեռք չտվեցինք այս ամենին: Մեր փաստաբանները շատ լավ են աշխատում, Լուսինե Սահակյանը շատ յուրահատուկ է, թեև մենք Սարգսյան Երեմից էլ գոհ ենք, բայց ամեն ինչ կախված է քննիչներից, ինչ իրենց ձեռք է տալիս, ասում են, ինչ ձեռք չի տալիս, չեն ասում: Իմ հոգեկանը արդեն խանգարվում է , ես հոգեբանի կարիք ունեմ, առողջությունս շատ վատ է, աչքիս առաջ ամեն վայրկյան դուռը բացելն ու քրոջս ընտանիքին սպանված գտնելու դաժան  տեսարանն է:Ես կամաց-կամաց մարում եմ, զգում եմ, որ մեր մասին մտածող չկա » ,- նեղվեց տիկին Ռիտան:

Նա ասաց, որ բոլոր փորձաքննություններին իրենք մասնակցելու են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031