«Այո, նման խնջույք եղել է, պարոն Չառնեցկին էլ մասնակցել է: Եվ դրանում որեւէ արտառոց բան չկա: Խնջույքին հրավիրված են եղել բոլոր այն պատգամավորները, ովքեր մնացել են ԲՀԿ խմբակցությունում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը` մեկնաբանելով էլեկտրոնային կայքերում շրջանառվող տեղեկությունները` ԲՀԿ-ի խնջույքի մասին:
Դրանց համաձայն, անցած կիրակի օրը ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ, իրեն պատկանող «Լճեր» ռեստորանային համալիրում ԲՀԿ խմբակցությունը խնջույք է կազմակերպել: Խնջույքին մասնակցել են խմբակցության բոլոր այն պատգամավորները, ովքեր կուսակցությունից հեռանալու դիմում չեն ներկայացրել` բացառությամբ Տիգրան Ուրիխանյանի և Աբրահամ Մանուկյանի:
ԲՀԿ խմբակցության խնջույքին մասնակցել է նաև հենց նույն օրը Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին: Վերջինիս իրենց խնջույքին հրավիրել է Նաիրա Զոհրաբյանը, ով լավ հարաբերություններ ունի Չարնեցկու հետ: Ռիչարդ Չարնեցկին Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ է, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ դաշինքի անդամ կուսակցություն է:
Վահան Բաբայանն ասաց, որ Տիգրան Ուրիխանյանը եւ Աբրահամ Մանուկյանը հրավիրված են եղել խնջույքին, բայց չեն մասնակցել: Թե ի՞նչ պատճառով` Վահան Բաբայան տեղյակ չէր:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ