Հունահռոմեական ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր հանդիպել է Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան N194 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ:
Նա պատմել է իր դպրոցական տարիների, մարզական կարիերայի եւ դեպի հաջողություններ անցած ճանապարհի մասին, պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպումից հետո «Սպիտակ արջը» լրագրողների հետ զրույցում չհիշեց, որ այն տարին, երբ ինքն էր դպրոցական, որեւէ անվանի մարզիկի հետ նման հանդիպում կազմակերպվեր: «Ողջում եմ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի այս համատեղ նախաձեռնությունը: Այսպիսի հանդիպումների ժամանակ մի կողմից ինքներս ենք վերապրում մեր մանկությունը, մյուս կողմից այսօրվա պատանիներն են ճանաչում չեմպիոններին: Ու հավանական է, որ նրանցից շատերը իրենց հետագա կյանքը տեսնեն մեծ սպորտում», – ասաց աշխարհի գործող չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ