Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան.. «Ամուսնությունն առհավետ է լինում, այնպես չլինի, որ ապահարզան լինի»

Մարտ 18,2015 17:53

Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուկ Դեվիը, խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ ԵՏՄ պայմանագրի մասին՝ ասաց «Բանն այն է, որ մենք առաջարկում ենք երկրներին համաձայնագիր, ՌԴ-ն առաջարկում էր Մաքսային միություն: Մեր դեպքում դա բարեկամություն էր, որովհետեւ Հայաստանը կարող էր համաձայնագրեր կնքել ում հետ ուզում էր, ազատ էր կնքելու A, B, C, D երկրների հետ էլ: Իսկ Մաքսային միության դեպքում ամուսնության նման մի բան է, Մաքսային միություն մտնելուն պես այլեւս ազատ առեւտուր եւ համագործակցություն ունենալ չես կարող»:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն եք, որ Հայաստանը նախընտրել է ամուսնակնալ եւ կորցնել իր ազատությունը, քան ուղղակի բարեկամանալ ԵՄ-ի հետ: Նա պատասխանեց. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը: Ինքը շարունակությունն էլ ասեց, որ բոլոր դեպքերում Հայաստանին այդ հնարավորությունը տրվել է ազատ գործելու եւ նույնիսկ գործընկերներ գտնելու: Ես համաձայն չեմ ամուսնանալու տարբերակին, որովհետեւ ամուսնությունն առհավետ է լինում, այն տարբերակը չլինի, որ հետո ապահարզան լինի: Ես լուրջ եմ վերաբերվում ամուսնությանը:  Սա այն տարբերակը չի, որ ամուսնացել է, եւ ամուսնալուծվելու տարբերակ է լինելու: Չեմ կարծում, որ ԵՄ-ին անդամակցելուց էլ ամուսնության նման չի լինում, շատ դեպքերում, երբ նայում ենք Հունաստանի պրոբլեմը կամ մյուսների, այդպես է: Ցանկացած  միություն մտնելիս քո ազատության մի մասը կորցնում ես, սահմանափակումներ են լինում, քո իրավունքների մի մասը զիջում ես ընդհանուր մարմնին: Ռեալությունը պետք է հաշվի առնել՝ մեր կապվածությունը ՌԴ-ի հետ՝ քաղաքական, տնտեսական, ռազմական պետք է նայես: Արեւելյան գործընկերության այս գործընթացների ժամանակ մի կարեւոր հանգամանք պետք է հաշվի առնեն՝ բոլորս Սովետական միության ծնունդ ենք, եւ այդ հանգամանքը մեր վրա ազդում է՝ հիշողություններ, սովորություններ: Սա տնտեսության մեջ շատ կարեւոր է: Մարդիկ գնում են հաճախ Մոսկվա, ՌԴ աշխատելու, այնտեղ ոնց որ թե բիզնեսի կանոնները նույնն է: Հույս ունեմ, որ եթե դա ամուսնություն է, լավ արդյունքների կբերի:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ ամուսնություն իսկապես կա: Հանձնաժողովի նիստում Վահագն Խաչատրյանն ասաց, որ դեռեւս չկա լուրջ ուսումնասիրություն՝ ինչքանով ենք շահում եւ ինչքանով կորցնում ԵՏՄ-ին անդամակցելով: Այս առնչությամբ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ուսումնասիրությունները միանշանակ ասում են, որ շահառու կողմերը ԵՄ-ի հետ տնտեսական առումով ավելի շատ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031