Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը

Մարտ 18,2015 17:52

Երևանի ավագանու հերթական նիստում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացնելով Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի հաշվետվությունը նշել է, որ այն անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հավանության է արժանացել: Համաձայն հաշվետվության՝ բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 2013 թվականի փաստացի ցուցանիշից ավել են 6.8%-ով։ Սեփական եկամուտների փաստացի կատարողականը, համաձայն հաշվետվության, 2013 թվականի համապատասխան ցուցանիշից ավել է 10.6%-ով։ Վահե Նիկոյանը նաև նշել է, որ հաշվետվության նախագիծը սահմանված կարգով քննարկվել է համապատասխան հանձնաժողովի նիստում, ներկայացվել հանրային քննարկման:

Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել 2014 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը:

Ավագանու որոշմամբ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու թույլտվություն է տրվել «Դիալաբ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ներին:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել ապրիլի 30-ին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031