Մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0 աստիճան, իսկ հողի մակերևույթին -1…-2 աստիճան:
Ծիրանի ծաղկման կանխատեսում
2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում:
Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը:
Կարդացեք նաև
Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1…-5.60C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,80C ջերմաստիճանին:
Հանրապետության տարածքում`
Մարտի 19-ին, 23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 22-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի մարտի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն