Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գազելի» գծատերը մի քանի օր առաջ հայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ և նրանից պահանջել 3.600 000 դրամ

Մարտ 18,2015 16:55

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանը (լուսանկարում) երեկ գնացել է արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել իր պաշտպանյալի՝ Մանվել Վարդանյանի հետ:

Քննիչը հայտարարել է Մանվել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ավարտի մասին:Գործը կուղարկվի դատարան:

Ըստ Լիանա Բալյանի, մեղադրական եզրակացությունը դեռ չի հաստատվել դատախազի կողմից:

«Նշեմ, որ «Կամազ-53202» մակնիշի 533 SU 61 համարանիշի բեռնատար ավտոմոբիլը գտնվել է տեխնիկապես սարքին վիճակում, իսկ «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմոբիլի բանվորական արգելակային համակարգը և կախոցները գտնվել են տեխնիկապես անսարք վիճակում: «Գազել» ավտոմոբիլի անիվներն ունեցել են տեղամասային լրիվ մաշվածություններ, որը դասվում է ավտոմոբիլների շահագործման արգելող պայմանների թվին: Գազելը տեղափոխել է նախատեսվածից ավելի ուղևորներ: 17.03.2015թ. միջնորդել եմ քրեական գործ հարուցել «Գազ-32213» մակնիշի 0811Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ, որովհետև հաստատ գազելի վարորդի մեղքն առկա է: Գազել մեքենան, որը տեղափոխում էր ուղևորներ միշտ պետք է պատրաստ լիներ արգելակելու մեքենան»,-ասում է Լիանա Բալյանը:

Ըստ պաշտպանի, «Գազելի» գծատերը մի քանի օր առաջ քաղհայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ և նրանից պահանջում է 3.600 000 ՀՀ դրամ, որպես բաց թողնված օգուտ:

Գծատերը պատճառաբանել էր, որ օրական գազելից ստացել են 45 000 ՀՀ դրամ շահույթ, իսկ 80 օրվա ընթացքում եթե գազելը չայրվեր և ուղևորներ տեղափոխեր, ապա շահույթը կկազմեր 3 600 000 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է դատահոգեբանական փորձաքննությանը, ապա ըստ դրա, Մանվել Վարդանյանը մեքենան վարել է հանգիստ վիճակում և մեքենան վարել է նորմայով սահմանված վիճակում, իսկ վթարից հետո գտնվել է խուճապի մեջ: «Փորձաքննությամբ հրդեհի առաջացման պատճառը գազելի վրա թափված դիզելային վառելիքի բռնկումն է և հրդեհի զարգացմանն ու տարածմանը նպաստել է շարժիչային հատվածում գազասնուցման համակարգից արտահոսող գազը»,-նշում է փաստաբանը:

Ի դեպ, մարտի17-ին պաշտպանը. քննիչին միջնորդություններ էր ներկայացրել՝ նշանակելու համար կրկնակի ավտոտեխնիկական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ և փորձաքննությունները հանձնարարել ՀՀ ԳԱԱ «փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Լ.Բալյանը տարօրինակ է համարում այն, որ հին տեխնիկապես անսարք և մաշված անվադողերով գազելը փորձաքննությամբ գնահատվել է 2 200 000 ՀՀ դրամ, իսկ Կամազի վնասված մասերը` ընդամենը 655 000 ՀՀ դրամ:

Ռ.Մկրտչյանի վարած՝ Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել»  եւ Մանվել Վարդանյանի վարած «Կամազ» մակնիշի  մեքենաների վթարի հետեւանքով «Գազելն» այրվել էր, ինչի արդյունքում 7 ուղեւոր տեղում մահացել էին , իսկ 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրու Բժշկական կենտրոն: Նրանցից 5-ը Գյումրիից են, իսկ Սեդրակյան ամուսինները՝ Ախուրյանից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031