ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: Հիմնարկում նախարարը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները: Հովհաննես Մանուկյանն այցելել է նաև սննդի կազմակերպման տեղամաս: «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը ներկայացրել է հիմնարկի աշխատանքային առանձնահատկությունները, զեկուցել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Շրջայցի շրջայցի ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանձնարարականներ է տվել:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին աշխատանքային շրջայցի ընթացքում ուղեկցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
Կարդացեք նաև
հետ կապերի վարչություն