Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Քրդական գործոնը կարող է մահացու հարված հասցնել Թուրքիայի ներկայիս սահմաններին»

Մարտ 18,2015 16:32

Արա Պապյանի կարծիքով՝ մինչեւ հիմա քրդական պետություն չի ստեղծվել, քանի որ հիմնական դերակատարները դեռեւս վերջնական որոշում չեն ընդունել:

«Այսօր թուրքական պետությունը լուծում է իր լինել-չլինելու հարցը»,- մարտի 18-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա համարում է, որ քրդական գործոնը կարող է մահացու հարված հասցնել Թուրքիայի ներկայիս սահմաններին. «Թուրքերը, որ խելք ունենային, ընդհանրապես կհրաժարվեին այդ ամենից, կստեղծեին փոքր, սիրուն, կարգին, կոմպակտ երկիր ու կապրեին: Այսօր Թուրքիան գնում է քայլերի հույսով, որ քրդական գործոնը չի հասնի այդ աստիճանի, եւ այդ նոր գործոնի դեմ իրենք կկարողանան ինչ-որ հակակշիռներ ստեղծել»:

Ըստ նրա՝ մինչեւ հիմա քրդական պետություն չի ստեղծվել, քանի որ հիմնական դերակատարները դեռեւս վերջնական որոշում չեն ընդունել. «Ամերիկայի հզորությունը նրանում է, որ նա, լինելով հարուստ երկիր, կարողանում է իրարամերժ քաղաքականություն իրականացնել, այսինքն՝ մի կողմից Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մյուս կողմից՝ ինքը նաեւ զարգացնում է քրդական գործոնը: Այսօր քրդերին Միացյալ Նահանգներն է զինում, ճիշտ է՝ զինում է Իսլամական պետության դեմ, բայց ակնհայտ է՝ երբ զինում ես եւ կիսապետական կառույց ես ստեղծում, դա գործիք է եւ կարող է օգտագործվել: Թուրքիայի դժգոհությունը Արեւմուտքից նրանում է, որ այդ գործիքը կա եւ կարող է իր դեմ օգտագործվել եւ կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031